«Երեմյան Փրոջեքթս»-ի խոհարար Լիաննա Մելքոնյանն արժանացել է ՀՀ լավագույն երիտասարդ-ուսանող խոհարարի տիտղոսին

Հունիս 03, 2023

լավագույն երիտասարդ խոհարար

«Երեմյան Փրոջեքթս»-ի խոհարար Լիաննա Մելքոնյանը հաղթել է «Հայաստանի Երիտասարդ-ուսանող խոհարար» մրցույթում՝ ստանալով լավագույն երիտասարդ-ուսանող խոհարարի տիտղոսը։

Զբաղեցնելով առաջին տեղը՝ Լիաննան ստացել է Լավագույն երիտասարդ-ուսանող խոհարարի տիտղոսը, ոսկե մեդալ, 500․000 ՀՀ դրամ պարգևավճար, մասնակցության գավաթ, ինչպես նաև՝ Բուլղարիայում կրթությունը շարունակելու համար կրթաթոշակի 50 տոկոսի չափով ֆինանսավորում։

Մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել ՀՀ 20 քոլեջների 40 ուսանողներ։

Մայիս ամսին տեղի ունեցած առաջին փուլին նրանց թեստային աշխատանք է տրվել և ստուգվել են դանակի հետ աշխատելու հմտությունները։ Այս փուլը հաղթահարել են 12-ը։

«Երկրորդ փուլը հունիսի 2-ին էր՝ «Երևանի գինու օրեր» փառատոնի առաջին օրը։ Մեզ հանձնարարել էին պատրաստել կրեմ-կարամել, բացի այդ նախապես 23 մթերք էին առաջարկել, որի հիման վրա պետք է տաք ուտեստ մտածեինք ու պատրաստեինք։ Ես նախընտրեցի ռավիոլի՝ ռիկոտտայով, սնկով և սպանախով։ Պատրաստման համար տրվել էր 120 րոպե»,- պատմում է Լիաննան։

Մրցույթի եզրափակիչ փուլ են անցել և հունիսի 3-ին իրար հետ մրցել 8 խոհարարներ։

Եզրափակչին Լիաննան պատրաստել է հավով ռոլ և ևս մեկ աղանդեր։ Այս անգամ՝ 140 րոպեի ընթացքում։ Ընդ որում, 20 րոպե տրվել է հավի ոսկորազատման համար․ Լիաննան առաջադրանքը կատարել է ավելի կարճ ժամանակահատվածում։

«Ինձ և՛ ընտանիքս ու գործընկերներս են աջակցել, և՛ մեր շեֆ Վաչագան Ջանոյանը։ Մինչ մրցույթն անընդմեջ նախապատրաստվել եմ, պատահում էր` մինչ լուսադեմ տան խոհանոցում էի անցկացնում, նոր բաներ փորձում։ Ոչ մեկ չէր նեղսրտում, որ իմ ստեղծած աղմուկից արթնանում է, ավելին, եթե պակասող մթերք էր լինում, ծնողներս, անկախ օրվանից ու ժամից, գնում էին խանութ՝ դրանց հետևից»:

Մասնակիցների խոհարարական վարպետությունը, պատրաստած ուտեստների համն ու տեսքը, որակն ու ինքնատիպությունը գնահատվել է միջազգային ժյուրիի կողմից․ Հայաստանի Խոհարարների ասոցիացիան հրավիրել էր խոհարարական ոլորտի միջազգային ճանաչում ունեցող մրցավար-շեֆ խոհարարներ Գյունտեր Քէֆըրին, Ջեյհան Սահյունիին, Հենրի Դոնոյին և Շոն Սմիթին։

«Անունս լսելուց ու մրցանակները ստանալուց անմիջապես հետո շտապել եմ «Սիզընս Կաֆե», հետո՝ «Կազա Նոստրա»․այստեղ բոլորը շատ ջերմ դիմավորեցին, ուզում էի հաղթանակս ու ուրախությունս հենց նրանց հետ կիսել»:

Լիաննան ասում է՝ մանկուց երազանքը խոհարար դառնալն էր և հիմա, երբ իր հնարավորություններին ու կարողություններին այլ տեսանկյունից նայելու հնարավորություն ունի, ինքն իրենից ակնկալում է առավելագույնը։

Այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Լիաննան կմասնակցի նաև «Worldskills Armenia» մրցույթի եզրափակիչ ազգային փուլին, որի հաղթողը կմասնակցի 2024թ. Ֆրանսիայի Լիոն քաղաքում կայանալիք WorldSkills International 47-րդ մրցույթին և կներկայացնի Հայաստանի ազգային թիմը հմտությունների մրցույթում: Կընտրվի նաև «Young Chef Olympiad 2024թ.» մասնակիցը, որը կկայանա 2024թ. հունվար ամսին, Հնդկաստանում:

«Երեմյան Փրոջեքթս»-ի խոհարար Լիաննա Մելքոնյանն արժանացել է ՀՀ լավագույն երիտասարդ-ուսանող խոհարարի տիտղոսին
«Երեմյան Փրոջեքթս»-ի խոհարար Լիաննա Մելքոնյանն արժանացել է ՀՀ լավագույն երիտասարդ-ուսանող խոհարարի տիտղոսին
«Երեմյան Փրոջեքթս»-ի խոհարար Լիաննա Մելքոնյանն արժանացել է ՀՀ լավագույն երիտասարդ-ուսանող խոհարարի տիտղոսին
«Երեմյան Փրոջեքթս»-ի խոհարար Լիաննա Մելքոնյանն արժանացել է ՀՀ լավագույն երիտասարդ-ուսանող խոհարարի տիտղոսին

Կիսվել նյութով

Կիսվել նյութով

Այլ հոդվածներ

Ճապոնական մշակույթն ու նրբությունն այժմ Երևանում՝ «Կագայակի» ռեստորանում

Ճապոնական մշակույթն ու նրբությունն այժմ Երևանում՝ «Կագայակի» ռեստորանում

2025
Ապրիլ 05
Ավելին
Կասկադ համալիրի հարևանությամբ տեղակայված «ՍանտաՖե» բացօթյա սրճարան-ռեստորանն անցել է Երեմյան ընկերությունների խմբին

Կասկադ համալիրի հարևանությամբ տեղակայված «ՍանտաՖե» բացօթյա սրճարան-ռեստորանն անցել է Երեմյան ընկերությունների խմբին

2025
Ապրիլ 02
Ավելին
«Շերեփ»-ը ճանաչվել է Երևանի լավագույն ռեստորան

«Շերեփ»-ը ճանաչվել է Երևանի լավագույն ռեստորան

2025
Փետրվար 22
Ավելին
2025 թվականի ռազմավարության ներկայացում և 2024-ի արդյունքների ամփոփում

2025 թվականի ռազմավարության ներկայացում և 2024-ի արդյունքների ամփոփում

2025
Փետրվար 04
Ավելին