Հրուշակագործների մրցույթի շրջանակում ստեղծված երկու աղանդեր կլինեն մենյուում

Հունիս 05, 2023

Այսուհետ «Սիզընս Սվիթլենդ»-ի մենյուում կլինի հրուշակագործների ներցանցային մրցույթի շրջանակում ստեղծված «Մոխիտո» տորթը, իսկ «Կազա Նոստրա»-յում՝ «Էկզոտիկ պավլովա»-ն:

Մոխիտո տորթի հեղինակը «Երեմյան Փրոջեքթս» ընկերության հրուշակագործ Փնջիկն է։ Գաղափարի իրագործման հարցում իրենց ներդրումն են ունեցել նաև նրա գործընկերները՝ Արինեն և Միխայիլը։

Փնջիկի համար որոշումն անսպասելի էր, բայց՝ շատ հաճելի։

«Իսկապես շատ տարբերվող տորթ է։ Հյուրերը վստահաբար կհավանեն այն։ Այս տորթով իմ ու գործընկերներիս առաջին ցանկությունը եղել է հյուրերի ափսեում թարմություն դնել և տալ հնարավորություն՝ ծանոթանալու համերի նոր աշխարհի հետ»։

Արինեն ևս իրենց ստեղծագործության մասին խոսում է փայլուն աչքերով։

«Մարդիկ գալիս են՝ շերտ առ շերտ վայելելու լայմի և նանայի նուրբ ու զովացնող համը։ Այս տորթը փոխում է ամբողջ տրամադրությունը, մանավանդ, եթե թթու համերի սիրահար են, սիրով կփորձեն»,- ասում է նա՝ ամեն անգամ խոսքում ու ժեստերում ավելի մեծ ոգևորություն դնելով։

Հրուշակագործների մրցույթի շրջանակում ստեղծված երկու աղանդեր կլինեն մենյուում
Հրուշակագործների մրցույթի շրջանակում ստեղծված երկու աղանդեր կլինեն մենյուում
Հրուշակագործների մրցույթի շրջանակում ստեղծված երկու աղանդեր կլինեն մենյուում

Միխայիլը Մոխիտոյի՝ մենյուում ընդգրկվելը համարում է խոհանոցում կատարվող ամենօրյա աշխատանքի կողմերից մեկը։ 

«Դեսերտները միշտ էլ այդպես են պատրաստվում, սկզբում ստեղծագործում ես, հետո իդեաները կատարելագործվում են և նյութականանում»:

Իսկ, թե ինչու հյուրերը պետք է գան և փորձեն Մոխիտոն, այս եռյակն ունի իր յուրօրինակ մեկնաբանությունը․ «Ինչպես սննդի և լավ խմիչքի դեպքում, այնպես էլ աղանդերի, գործում է նույն սկզբունքը, դրանք փորձելով զարգացնում ենք մեր ռեցեպտորները, մեր մտահորիզոնը, այնպես որ սա հնարավորություն է՝ փորձելու մի նոր, օրիգինալ ու թարմ աղանդեր։ Այն, ինչ չունի այն տեսքը, որը մենք սովոր ենք տեսնել, միշտ հետաքրքիր է ու օգտակար մեզ համար»։

«Էկզոտիկ պավլովա»-յի հեղինակները՝ Երվանդն ու Ալինան, զրույցը սկսում են էկզոտիկ մրգերի թվարկմամբ․ նոր աղանդերը հենց դրանցով է հարուստ։ 

Երվանդը շոկոլադի սիրահար է, սպասում էր, որ մրցույթին ներկայացված առաջին շոկոլադային աղանդերը կընտրեն, բայց՝ ստացվեց հակառակը։

Վստահեցնում են՝ աղանդերում եղած կոմպոտեն, խրթխրթան մանգոն, ռոմն ու էկզոտիկ մրգերի յուրօրինակ փունջն անպայման կզարմացնեն ու կշոյեն հյուրի քիմքը։ 

«Երեմյան փրոջեքթս» ընկերության շեֆ-հրուշակագործ Անահիտ Միքայելյանը մեծ ուրախությամբ է արձանագրում իր թիմակիցների կողմից պատրաստված աղանդերի՝ մենյուում ընդգրկվելու հանգամանքը։

«Ընտրել ենք հենց այս 2 աղանդերը, քանզի դրանք և՛ համով, և՛ արտաքին տեսքով լավագույնս համապատասխանել են մենյուին և մեր ստանդարտներին։ Գիտակցել, որ մարդիկ տեսնում ու փորձում են հենց քո՛ պատրաստածը․ սա աշխատանքի ամենակարևոր խթաններից է։ Հյուրերի կողմից հնչող յուրաքանչյուր շնորհակալություն գնահատված լինելու զգացողություն և առաջ շարժվելու նոր էներգիա է տալիս»:

Եվ՛ Անահիտ Միքայելյանը, և՛ հրուշակագործներն արձանագրում են՝ հրուշակագործների ներցանցային մրցույթը խթան էր՝ ստեղծելու այն, ինչ հիմա ունենք մենյուում, նշում են՝ այն նաև նպաստել է թիմային աշխատանքի բարելավմանը, աշխատանքային առօրյայից դուրս լինելու ու ստեղծագործելու և ինքնարտահայտվելու հնարավորություն տվել։

Հրուշակագործների մրցույթի շրջանակում ստեղծված երկու աղանդեր կլինեն մենյուում
Հրուշակագործների մրցույթի շրջանակում ստեղծված երկու աղանդեր կլինեն մենյուում

Կիսվել նյութով

Կիսվել նյութով

Այլ հոդվածներ

Աշխարհահռչակ Forbes ամսագիրը Հայաստանին նվիրված հատուկ թողարկման շրջանակներում պատմում է Երեմյան ընկերությունների խմբի 20-ամյա գյուղատնտեսության և մասնագիտական կրթության զարգացման գործում ունեցած ներդրման մասին։

2026
Փետրվար 03
Ավելին
Երեմյան ընկերությունների խմբի Կազա Նոստրա իտալական ռեստորանում ամփոփվեց Հայաստանում իտալական խոհանոցի շաբաթը։

Երեմյան ընկերությունների խմբի Կազա Նոստրա իտալական ռեստորանում ամփոփվեց Հայաստանում իտալական խոհանոցի շաբաթը։

2025
Նոյեմբեր 26
Ավելին
Նոյեմբերի 18-22-ն աշխարհում նշվեց Իտալական խոհանոցի շաբաթը։

Նոյեմբերի 18-22-ն աշխարհում նշվեց Իտալական խոհանոցի շաբաթը։

2025
Նոյեմբեր 25
Ավելին
Դավիթ Երեմյանը շրջայց է կատարել նաև «Բերքի տոն-2025»-ի տաղավարներով, որոնք համախմբել էին Լոռու մարզի համայնքներին, բնակիչներին, ֆերմերներին, արտադրողներին ու հյուրերին՝ ներկայացնելու տարվա բերքն ու բարիքը։

Հոկտեմբեր 22
Ավելին