Նոյեմբերի 18-22-ն աշխարհում նշվեց Իտալական խոհանոցի շաբաթը։
Նոյեմբեր 25, 2025
👨🍳👩🍳Խոհարարական արվեստի և հյուրընկալության Երեմյան Ակադեմիայում արդեն 4 տարին անընդմեջ անցկացվեց իտալացի խոհարարների և ուսանողների փորձի փոխանակման ծրագիրը։ Այս տարի այն իրականացվեց «Աշխարհում իտալական խոհանոցի շաբաթ» նախաձեռնության 10-րդ թողարկման շրջանակներում։ Տարիներ շարունակվող այս ամուր համագործակցությունը ամրապնդում է երկու երկրների միջև խոհարարական դիվանագիտության կամուրջն ու հանդիսանում մշակութային երկխոսության արդեն կայացած հարթակ։
«Աշխարհում իտալական խոհանոցի շաբաթ» նախաձեռնության թեմատիկ ուղղվածությունը նվիրված էր տոսկանական հարուստ և հետաքրքիր խոհանոցին, որի շրջանակներում էլ Երեմյան Ակադեմիայում հյուրընկալվել էին Ֆլորենցիայի խոհարարական արվեստի դպրոցի պրոֆեսոր շեֆ խոհարարներն ու ուսանողները։
🤝Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան Ալեսսանդրո Ֆեռանտին, Երեմյան ընկերությունների խմբի հիմնադիր և գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը և Երեմյան Ակադեմիայի տնօրեն Աիդա Տիգրանյանը։
Ինչպես նախորդ թողարկումների ժամանակ, այս անգամ ևս իտալացի ուսանողներն իրենց ուժերը փորձեցին հայկական ավանդական ուտեստների պատրաստման գործում՝ Երեմյան Ակադեմիայի խոհարարների օգնությամբ, իսկ Ակադեմիայի ուսանողները իտալացի շեֆ խոհարարների աջակցությամբ պատրաստեցին տոսկանական խոհանոցին հատուկ ուտեստներ։
Հայկական խոհանոցն իտալացի շեֆ խոհարարներին և ուսանողներին ներկայացվեց իր զարդերով՝ հայկական տոլմայով, իշխան ձկով և գաթայով։
Իտալացի շեֆ խոհարարներն առանձնակի տպավորված էին տոլմայի պատրաստման եղանակով և հարուստ համով։
✅Օրվա ավարտին մասնակից հայ և իտալացի ուսանողները ստացան մասնակցության հավաստագրեր։
Այլ հոդվածներ
Աշխարհահռչակ Forbes ամսագիրը Հայաստանին նվիրված հատուկ թողարկման շրջանակներում պատմում է Երեմյան ընկերությունների խմբի 20-ամյա գյուղատնտեսության և մասնագիտական կրթության զարգացման գործում ունեցած ներդրման մասին։
Փետրվար 03 Ավելին
Երեմյան ընկերությունների խմբի Կազա Նոստրա իտալական ռեստորանում ամփոփվեց Հայաստանում իտալական խոհանոցի շաբաթը։
Նոյեմբեր 26 Ավելին
Դավիթ Երեմյանը շրջայց է կատարել նաև «Բերքի տոն-2025»-ի տաղավարներով, որոնք համախմբել էին Լոռու մարզի համայնքներին, բնակիչներին, ֆերմերներին, արտադրողներին ու հյուրերին՝ ներկայացնելու տարվա բերքն ու բարիքը։
Հոկտեմբեր 22 Ավելին
Պատասխանատու բիզնես կառավարում՝ հանուն առողջ հասարակության
Հոկտեմբեր 21 Ավելին