Շեֆ-հրուշակագործ Անահիտ Միքայելյանը մասնակցել է «SIGEP 2024» հեղինակավոր ցուցահանդեսին
Հունվար 30, 2024
Շեֆ-հրուշակագործ Անահիտ Միքայելյանը հունվարի 20-24-ն Իտալիայի Ռիմինի քաղաքում էր՝ հեղինակավոր «SIGEP 2024» ցուցահանդեսին մասնակցելու և մասնագիտական ուսումնասիրություն կատարելու նպատակով։
«SIGEP 2024» -ը (The Dolce World Expo) հրուշակագործությանն առնչվող մասշտաբային միջոցառումներից է, որ տեղի է ունենում ամեն տարի՝ ձմռանը, 2024 թ․-ին՝ 46-րդ անգամ։
Ցուցահանդեսին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներում գործող խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ։
«Բազմազգ ու բազմաժանր ցուցահանդես էր, որին ներկայացված էր ամեն ինչ՝ և՛ նոր հումք, և՛ տեխնիկաներ, և՛ տեխնոլոգիաներ․ իմ հետազոտման դաշտում մեծ տեղ գտան ժելատոն և շոկոլադը։ Ես գնացել էի շրջելու, նորությունները փորձարկելու և այլազգի գործընկերների հետ կապեր ստեղծելու։ Կային մասնագետներ, որոնց հետ նախկինում համագործակցել ենք, մրցույթների մասնակցել, ցուցահանդեսը կրկին հանդիպելու, մտքերով ու փորձով փոխանակվելու հնարավորություն տվեց», - պատմում է Անահիտ Միքայելյանը։
Նրա խոսքով, տպավորիչ տեխնիկաներ եղել են, որոնք փորձարկել է հենց տեղում և մեծ հույս ունի, որ դրանք հնարավոր կլինի ինտեգրել նաև մեզ մոտ։
«Կան ընկերություններ, որոնց հետ խոսել եմ՝ հիմքեր դնելով առաջիկա համագործակցության համար, հրաշալի կլինի, եթե վերջնական փորձարկումներից հետո որոշենք, թե այնտեղ ներկայացված հումքերից որոնք ենք ուզում օգտագործել մեզ մոտ և սկսենք ներկրման գործընթացը»։
Անահիտ Միքայելյանը կես կատակ, կես լուրջ ասում է՝ տպավորություն է, թե ժելատոն իտալացիների արյան մեջ է, նրանց բազմաթիվ զրույցներ պտտվում են հենց սննդի շուրջ, այդ կենդանի ու խանդավառությամբ լի խոսակցություններին հետևելը, դրա մի մասնիկը դառնալն ու պարբերաբար հաղորդակից լինելը դառնում են շարժառիթ՝ քայլ առ քայլ բարելավելու մեր աշխատանքի որակը, անընդմեջ փորձարկելու տեսածն ու լսածը, իսկ հյուրերին ներկայանալու նոր մտքերով ու տպավորիչ փորձառություն պարգևելու նրանց։
Այլ հոդվածներ
Աշխարհահռչակ Forbes ամսագիրը Հայաստանին նվիրված հատուկ թողարկման շրջանակներում պատմում է Երեմյան ընկերությունների խմբի 20-ամյա գյուղատնտեսության և մասնագիտական կրթության զարգացման գործում ունեցած ներդրման մասին։
Փետրվար 03 Ավելին
Երեմյան ընկերությունների խմբի Կազա Նոստրա իտալական ռեստորանում ամփոփվեց Հայաստանում իտալական խոհանոցի շաբաթը։
Նոյեմբեր 26 Ավելին
Նոյեմբերի 18-22-ն աշխարհում նշվեց Իտալական խոհանոցի շաբաթը։
Նոյեմբեր 25 Ավելին
Դավիթ Երեմյանը շրջայց է կատարել նաև «Բերքի տոն-2025»-ի տաղավարներով, որոնք համախմբել էին Լոռու մարզի համայնքներին, բնակիչներին, ֆերմերներին, արտադրողներին ու հյուրերին՝ ներկայացնելու տարվա բերքն ու բարիքը։
Հոկտեմբեր 22 Ավելին