Շեֆ-հրուշակագործ Անահիտ Միքայելյանը վերապատրաստվել է Ֆրանսիայի հեղինակավոր «Lenôtre» դպրոցում

Մարտ 18, 2023

Ընկերության շեֆ-հրուշակագործ Անահիտ Միքայելյանը մարտի 13-17-ը վերապատրաստում է անցել Ֆրանսիայի Ղանժիս քաղաքում՝ խոհարարական արվեստների հեղինակավոր «Lenôtre» դպրոցում։

Վերապատրաստվողների խումբը ղեկավարել է Ֆրանսիայում ամենաբարձր կոչմամբ (Master of France) շեֆ-հրուշակագործ Ժեղաղ Տուղինը։

«Lenôtre»-ում նրանք ուսումնասիրել են պաղպաղակի ստեղծման ու պահպանման բոլոր փուլերը, որպեսզի հետագայում ցանկացած նոր բաղադրատոմս կառուցվի մեծ ճշգրտությամբ։

«Ղանժիսը համարվում է Եվրոպայի ամենամեծ արդյունաբերական շուկան, այս քաղաք այցելում են ամենատարբեր երկրներից, իսկ «Lenôtre»-ն ֆրանսիացիների ամենահին ու մասնագիտական դպրոցներից մեկն է, որը մշտապես առանձնացել է իր դրական ու որակյալ մոտեցումներով։ Ես այնտեղ էի՝ վերապատրաստման նպատակով, բայց բազմաթիվ երիտասարդներ մասնագիտական կրթություն են ստանում այնտեղ և այդպես դպրոցը տարիներ շարունակ երկրում ապահովում է մասնագիտական շուկան:

Ծրագիրն ինքս էի գտել, որից հետո այն ներկայացրել էի ընկերությանը։ Ընկերությունն էլ, ինչպես նախորդ տարիներին, այս անգամ՝ ևս, չի մերժել և կարգավորել է մասնակցության համար անհրաժեշտ բոլոր ֆինանսական և փաստաթղթային հարցերը»:

Հագեցած ու արդյունավետ դասընթացի շնորհիվ առաջիկա ամիսը «Սիզընս Սվիթլենդ»-ի համար փորձարկումների ամիս է լինելու՝ պաղպաղակի տեսականու և որակի տեսանկյունից բարելավում ու նորություններ ապահովելու համար։

«Պաղպաղակը միշտ էլ բնական հումքից ենք ստացել՝ օգտագործելով մրգային ու շոկոլադային պաստաներ, հիմա փորձելու ենք իդելական համ, տեսք ու որակ ստանալ միայն մրգից ու ընդեղենից։ Բերքն ամեն տարի նույնը չի լինում, բայց աշխատելու ենք այնպես կառուցել պաղպաղակի բաղադրատոմսը, որ անկախ բերքի քաղցրության աստիճանից պաղպաղակի որակն ու համը չտուժեն, որ հաճախորդը միշտ գա իրեն ծանոթ համի հետևից»,- ասում է Անահիտ Միքայելյանը։

Անահիտն այցելել է նաև «RITZ» հյուրանոցի շեֆ-հրուշակագործ Ֆրանսուա Պեղէին, ծանոթացել նրա ստեղծած աղանդերներին և, իհարկե, պատմել «Երեմյան Փրոջեքթս»-ի մասին ու նրան հրավիրել Հայաստան։

Շոկոլադների արտադրությամբ զբաղվող ընկերությունների խանութ-սրահներն ուսումնասիրելու և ընկերությունում լավագույն փորձը կիրառելու համար նա եղել է նաև Շվեյցարիայում՝ Ցյուրիխ քաղաքում։

«Նմանօրինակ ուղևորությունները կարևոր են ոչ միայն խոհանոցում հայտնվելու ու նրանց աշխատանքի կազմակերպման ձևին ծանոթանալու համար, այլև՝ նոր մշակույթ ուսումնասիրելու և տարբեր շեֆերի հանդիպելու համար՝ նրանցից քաղելով այն, ինչը քեզ պետք է։ Նաև հնարավորություն է՝ ծանոթանալու նոր տեխնիկաներին ու հումքերին»:

Անահիտ Միքայելյանը վերադարձել է նոր ու հետաքրքիր գաղափարներով, որոնք տեսանելի կլինեն առաջիկա ամիսներին սպասվող փոփոխություններում և ընկերությանը հնարավորություն կտան ևս մեկ քայլ առաջ գնալ ոլորտում՝ գրանցելով նոր արդյունքներ։

Շեֆ-հրուշակագործ Անահիտ Միքայելյանը վերապատրաստվել է Ֆրանսիայի հեղինակավոր «Lenôtre» դպրոցում

Կիսվել նյութով

Կիսվել նյութով

Այլ հոդվածներ

Ճապոնական մշակույթն ու նրբությունն այժմ Երևանում՝ «Կագայակի» ռեստորանում

Ճապոնական մշակույթն ու նրբությունն այժմ Երևանում՝ «Կագայակի» ռեստորանում

2025
Ապրիլ 05
Ավելին
Կասկադ համալիրի հարևանությամբ տեղակայված «ՍանտաՖե» բացօթյա սրճարան-ռեստորանն անցել է Երեմյան ընկերությունների խմբին

Կասկադ համալիրի հարևանությամբ տեղակայված «ՍանտաՖե» բացօթյա սրճարան-ռեստորանն անցել է Երեմյան ընկերությունների խմբին

2025
Ապրիլ 02
Ավելին
«Շերեփ»-ը ճանաչվել է Երևանի լավագույն ռեստորան

«Շերեփ»-ը ճանաչվել է Երևանի լավագույն ռեստորան

2025
Փետրվար 22
Ավելին
2025 թվականի ռազմավարության ներկայացում և 2024-ի արդյունքների ամփոփում

2025 թվականի ռազմավարության ներկայացում և 2024-ի արդյունքների ամփոփում

2025
Փետրվար 04
Ավելին