Շեֆ-խոհարար Կարեն Խաչատրյանը վերապատրաստվել է Մադրիդի «Ramón Freixa» ռեստորանում

Մայիս 07, 2023

«Ռենոմե» ռեստորանի շեֆ-խոհարար, «Երեմյան ակադեմիա»-յի Խոհարարական ծրագրերի ղեկավար Կարեն Խաչատրյանը ապրիլի 10-ից մայիսի 6-ը վերապատրաստում է անցել Մադրիդի «Único Madrid» հյուրանոցի` միշլենյան 2 աստղ ունեցող «Ramón Freixa» ռեստորանում։

Մադրիդում թվով 3-րդ վերապատրաստման ձևաչափի շնորհիվ Կարենը մոտ 1 ամիս «Ramón Freixa» ռեստորանի շեֆ-խոհարարի և մյուս թիմակիցների հետ պատրաստել է հենց հյուրերի համար։

«Այս ռեստորանի շեֆը հայտնի է նրանով, որ «DIOR»-ի հետ է համագործակցել և յուրաքանչյուր պարֆյումի համար իր ուտեստն է մտածել: Վերապատրաստման ժամանակ հեղինակային սեթն ենք ուսումնասիրել և պիտի ասեմ, որ մենք «Ռենոմե»-ում ևս բարձր որակ ենք ապահովում, իհարկե, միշտ առաջ գնալու և սովորելու տեղ կա»:

Ընտրությունը եղել է Իսպանիան, քանի որ այնտեղ շեշտը դրված է ոչ թե բաղադրատոմսերի, այլ՝ տեխնիկաների վրա։ Ընդհանուր առմամբ, սա Կարեն Խաչատրյանի 5-րդ վերապատրաստումն էր։

«Այս ճամփորդության ընթացքում հասցրել եմ լինել նաև 10 ռեստորաններում, որից 6-ը՝ միշլենյան։ Բացի այդ մասնակցել եմ մի իրադարձության, որը 4 տարին մեկ է լինում: Միջոցառման ժամանակ ներկայացնում են այդ տարածաշրջանում առկա բոլոր մթերքները․ Իսպանիայի բոլոր հայտնի շեֆերը ներկա են լինում»։

Շեֆ-խոհարարը նշում է՝ մեկնել էր՝ ոգեշնչման, նոր լիցքեր ու ստեղծագործելու էներգիա ստանալու համար։

«Այժմ «Ռենոմե»-ի մենյուի վրա եմ աշխատում և քանի որ այն ներկայանում է որպես հեղինակային խոհանոց, որևէ բան չենք նմանօրինակում։ Արտերկրում ուսումնասիրած տեխնիկաները պետք է տեղայնացնենք և մեր ունեցած մթերքով ստեղծենք նորույթ, որում հենց մեր միտքն է։ Նմանօրինակ ռեստորանում կրկնություններ չեն կարող լինել, հյուրերը գիտեն՝ ուր են գալիս և ինչի համար են վճարում»:

Կարեն Խաչատրյանի խոսքով՝ անկախ խոհարարի ունեցած գիտելիքներից և հմտություններից, ձեռքը մասնագիտական զարկերակին պահելու և անընդհատ կատարելագործման համար վերապատրաստումները և տարբեր երկրների խոհանոցներում տեղի ունեցող զարգացումներին հետևելն անհրաժեշտություն են բոլորի համար։

Շեֆ-խոհարար Կարեն Խաչատրյանը վերապատրաստվել է Մադրիդի «Ramón Freixa» ռեստորանում
Շեֆ-խոհարար Կարեն Խաչատրյանը վերապատրաստվել է Մադրիդի «Ramón Freixa» ռեստորանում

Կիսվել նյութով

Կիսվել նյութով

Այլ հոդվածներ

Լուսինե Երեմյանը՝ Հայաստան–Արգենտինա գործարար ֆորումի բանախոս

Լուսինե Երեմյանը՝ Հայաստան–Արգենտինա գործարար ֆորումի բանախոս

2025
Հոկտեմբեր 08
Ավելին
Արցախցի դեռահասների մասնագիտական կողմնորոշման այցը «Երեմյան Կաթնամթերք» գործարան

Արցախցի դեռահասների մասնագիտական կողմնորոշման այցը «Երեմյան Կաթնամթերք» գործարան

2025
Հուլիս 25
Ավելին
Ճապոնական մշակույթն ու նրբությունն այժմ Երևանում՝ «Կագայակի» ռեստորանում

Ճապոնական մշակույթն ու նրբությունն այժմ Երևանում՝ «Կագայակի» ռեստորանում

2025
Ապրիլ 05
Ավելին
Կասկադ համալիրի հարևանությամբ տեղակայված «ՍանտաՖե» բացօթյա սրճարան-ռեստորանն անցել է Երեմյան ընկերությունների խմբին

Կասկադ համալիրի հարևանությամբ տեղակայված «ՍանտաՖե» բացօթյա սրճարան-ռեստորանն անցել է Երեմյան ընկերությունների խմբին

2025
Ապրիլ 02
Ավելին