Հայաստանում առաջին անգամ տեղի է ունեցել «Երեմյան Ֆարմ Ֆեսթ 2023» միջոցառումը

Մայիս 20, 2023

Երեմյան Ֆարմ Ֆեսթ
գոյւղատնտեսություն
աշխատակիցների պարգևատրում

Այսօր Ջերմուկի ֆերմայում տեղի ունեցավ «Երեմյան Ֆարմ Ֆեսթ 2023» միջոցառումը, որն իր ձևաչափով առաջինն էր Հայաստանում և նպատակ ուներ ավելի ճանաչելի դարձնել գյուղատնտեսական ոլորտի զարգացման ու ֆերմերային տնտեսության մեր մոտեցումներն ու տեսլականը։

Միջոցառմանը ներկա էին «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը, Մատակարարման շղթայի տնօրեն Արամ Կիրակոսյանը, Գյուղատնտեսական նախագծերի ղեկավար Արծրուն Խաչատրյանը, շեֆ խոհարարները, տարբեր բաժինների ղեկավարներ և աշխատակիցներ։

Միջոցառմանը հրավիրված էին նաև ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Աշխեն Շիրվանյանը, Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանը։

Այս միջոցառումը ևս մեկ հնարավորություն էր՝ ներկայացնելու այն ահռելի աշխատանքը, որ ամեն օր իրականացնում են մեր գործընկերները՝ հանուն որակյալ արտադրանքի և շնորհակալություն հայտնել՝ պարգևատրելով այն աշխատակիցներին, որոնք մեզ հետ են երկար տարիներ՝ ի սկզբանե հավատալով, որ արդի տեխնոլոգիաներով աշխատող, խելացի ֆերմա ունենալու երազանքը հնարավոր է նաև իրականություն դարձնել:

Մեր ֆերմայի աստղերը՝ կովիկներն ու հորթուկներն անմասն չէին անակնկալներից։

Մեր սիրելի Խատուտիկին, Ծաղիկին ու Պայծառին պարգևատրեցինք բարձր յուղայնությամբ և սպիտակուցներով հարուստ կաթի, մարդամոտ ու ակտիվ լինելու համար։

Հորթուկների համար էլ կազմակերպել էինք գեղեցկության մրցույթ, հյուրերի հետ քվեարկեցինք ու ընտրեցինք նրանցից ամենասիրունիկին՝ Շաղիկին։



Հայաստանում առաջին անգամ տեղի է ունեցել «Երեմյան Ֆարմ Ֆեսթ 2023» միջոցառումը

Այլ միջոցառումներ

«Երեմյան Ակադեմիա»-ն 6 տարեկան է

«Երեմյան Ակադեմիա»-ն 6 տարեկան է

2025
Ապրիլ 08
Ավելին
Բարմենների ներցանցային մրցույթ․ «Շերեփ»-ի թիմն առաջին տեղում է

Բարմենների ներցանցային մրցույթ․ «Շերեփ»-ի թիմն առաջին տեղում է

2023
Դեկտեմբեր 01
Ավելին
«Երեմյան Փրոջեքթս»-ի «Սիզընս» նախագիծը 2 տարեկան է

«Երեմյան Փրոջեքթս»-ի «Սիզընս» նախագիծը 2 տարեկան է

2023
Հունիս 10
Ավելին
6-ամյա «Լավաշ»-ը նշում է ծննդյան տարեդարձը

6-ամյա «Լավաշ»-ը նշում է ծննդյան տարեդարձը

2023
Ապրիլ 01
Ավելին