«Պանդոկ Երևան»-ի Տերյան մասնաճյուղը 9 տարեկան է
Մարտ 21, 2023
«Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցի յուրաքանչյուր մասնաճյուղում ամփոփված է «Երեմյան Փրոջեքթս»-ի տարիների պատմությունը։ «Պանդոկ Երևանը»-ը ծնվել է մայրաքաղաքի հանդեպ մեծ սիրուց և մեր հյուրերին հայկական խոհանոցի ամենագունեղ ու համեղ կողմերը բացահայտելու հնարավորություն տալու համար։
9-րդ տարեդարձի կապակցությամբ, Կորպորատիվ մշակույթի և ներքին հաղորդակցությունների բաժինը մասնաճյուղի գործընկերների համար կազմակերպել էր տոնական միջոցառում։
Պանդոկի սրահը լի էր արխիվային լուսանկարներով, որոնք ներկայացրել էին մասնաճյուղի մեր սիրելի գործընկերները․ նրանցից ոմանք ընկերությունում աշխատում են 10 և ավելի տարի, ասում են՝ լուսանկարներին նայելիս վերհիշում են միասին ունեցած բոլոր ջերմ պահերը, մեզ վստահեցնում էին, որ երկարատև աշխատանքի գաղտնիքը հենց սերն ու նվիրվածությունն են։ Միջոցառմանը ներկա էին ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը, Կոմերցիոն տնօրեն Ալեքսանդր Գասպարյանը, բրենդ շեֆի տեղակալ Գևորգ Իսպիրյանը և ընկերության տարբեր բաժինների և մասնաճյուղերի մեր գործընկերները։
Մասնաճյուղի աշխատակիցները հյուրերին դիմավորեցին անակնկալով՝ աղանդերի միջոցով ստեղծելով հաճախորդի հյուրընկալումից, ուտեստի պատրաստումից մինչ մատուցում ընկած ճանապարհը։
«Ինը տարին կարծես մի ակնթարթում անցավ, լավ եմ հիշում բացման օրը, վերանորոգումը, այն մեծ ջանքն ու էներգիան, որ միասին ներդրել ենք ընկերության կայացման համար։ Տերյան մասնաճյուղը ճիշտ կատարել ու շարունակում է կատարել իր դերը, որը հայկական խոհանոցը և՛ ներսի, և՛ դրսի հյուրերի համար առավել լայն ներկայացնելն է»:
Խոսքն ամփոփելով՝ Դավիթ Երեմյանը բոլորին մաղթեց բուռն աշխատանքային տարի։
Ալեքսանդր Գասպարյանը շնորհավորելով գործընկերներին՝ նշեց, որ պանդոկի հետ կապված կան բազմաթիվ հետաքրքիր մտքեր, որոնք իրականացնելու համար անհրաժեշտ են հենց ներկաների արժեքներն ու աշխատանքային վարքագիծն ունեցող մարդիկ։
Մասնաճյուղի տնօրեն Վահագն Վանյանը բոլորին մաղթեց ուժ և եռանդ ու շնորհակալություն հայտնեց կատարած աշխատանքի համար։
Տարեդարձի միջոցառումն ամփոփեցինք երգ ու պարով՝ ստեղծելով դրական հիշողությունների ևս մեկ ակնթարթ։
Այլ միջոցառումներ
Աշխատակիցները նախաճաշել են «Երեմյան Փրոջեքթս»-ի գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի հետ
Մարտ 15 Ավելին
«Պանդոկ Երևան»-ի Պարոնյան մասնաճյուղը 15 տարեկան է
Ապրիլ 02 Ավելին
Ներցանցային «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղում հաղթել է գրասենյակի թիմը
Մայիս 29 Ավելին
Բարմենների ներցանցային մրցույթ
Նոյեմբեր 01 Ավելին