Նորություններ
«Երեմյան Փրոջեքթս» ընկերության գործունեության վերաբերյալ նորություններ և հոդվածներ
Աշխարհահռչակ Forbes ամսագիրը Հայաստանին նվիրված հատուկ թողարկման շրջանակներում պատմում է Երեմյան ընկերությունների խմբի 20-ամյա գյուղատնտեսության և մասնագիտական կրթության զարգացման գործում ունեցած ներդրման մասին։
«Հայկական խոհանոցը պարզապես ուտեստի մասին չէ, այն մեր ինքնության և ավանդույթների արտացոլումն է»,- Forbes-ի հետ հարցազրույցում նշել է Երեմյան ընկերությունների խմբի հիմնադիր, գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը։
Փետրվար 03 Ավելին
Երեմյան ընկերությունների խմբի Կազա Նոստրա իտալական ռեստորանում ամփոփվեց Հայաստանում իտալական խոհանոցի շաբաթը։
Ընթրիքն իրականություն դարձավ Հայաստանում Իտալիայի Հանրապետության դեսպանության և Երեմյան ընկերությունների խմբի համագործակցությամբ՝ խոհարարական վարպետության խորհրդանիշ «Չորս ձեռք» հատուկ ձևաչափով:
👨🍳🧑🍳Ընթրիքի ընթացքում Երեմյան ընկերությունների խմբի եվրոպական ռեստորանների խոհանոցների ղեկավար, շեֆ խոհարար Վաչագան Ջանոյանը և իտալացի հայտնի խոհարար, Ֆլորենցիայի խոհարարական արվեստի դպրոցի շեֆ խոհարար, պրոֆեսոր Ֆրանչեսկո Կոնիլիոն հյուրերին ներկայացրեցին տոսկանական խոհանոցից ոգեշնչված հատուկ սեթ մենյու։
Իտալական խոհանոցի օրերն անփոփոխ ընթրիքին մասնակցեցին Հայաստանում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների մի շարք ղեկավարներ։
Ընթրիքին մասնակցություն ունեցան ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, Երեմյան ընկերությունների խմբի հիմնադիր, գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը, հրավիրյալ հյուրեր։
Նոյեմբեր 26 Ավելին
Նոյեմբերի 18-22-ն աշխարհում նշվեց Իտալական խոհանոցի շաբաթը։
👨🍳👩🍳Խոհարարական արվեստի և հյուրընկալության Երեմյան Ակադեմիայում արդեն 4 տարին անընդմեջ անցկացվեց իտալացի խոհարարների և ուսանողների փորձի փոխանակման ծրագիրը։ Այս տարի այն իրականացվեց «Աշխարհում իտալական խոհանոցի շաբաթ» նախաձեռնության 10-րդ թողարկման շրջանակներում։ Տարիներ շարունակվող այս ամուր համագործակցությունը ամրապնդում է երկու երկրների միջև խոհարարական դիվանագիտության կամուրջն ու հանդիսանում մշակութային երկխոսության արդեն կայացած հարթակ։
«Աշխարհում իտալական խոհանոցի շաբաթ» նախաձեռնության թեմատիկ ուղղվածությունը նվիրված էր տոսկանական հարուստ և հետաքրքիր խոհանոցին, որի շրջանակներում էլ Երեմյան Ակադեմիայում հյուրընկալվել էին Ֆլորենցիայի խոհարարական արվեստի դպրոցի պրոֆեսոր շեֆ խոհարարներն ու ուսանողները։
🤝Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան Ալեսսանդրո Ֆեռանտին, Երեմյան ընկերությունների խմբի հիմնադիր և գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը և Երեմյան Ակադեմիայի տնօրեն Աիդա Տիգրանյանը։
Ինչպես նախորդ թողարկումների ժամանակ, այս անգամ ևս իտալացի ուսանողներն իրենց ուժերը փորձեցին հայկական ավանդական ուտեստների պատրաստման գործում՝ Երեմյան Ակադեմիայի խոհարարների օգնությամբ, իսկ Ակադեմիայի ուսանողները իտալացի շեֆ խոհարարների աջակցությամբ պատրաստեցին տոսկանական խոհանոցին հատուկ ուտեստներ։
Հայկական խոհանոցն իտալացի շեֆ խոհարարներին և ուսանողներին ներկայացվեց իր զարդերով՝ հայկական տոլմայով, իշխան ձկով և գաթայով։
Իտալացի շեֆ խոհարարներն առանձնակի տպավորված էին տոլմայի պատրաստման եղանակով և հարուստ համով։
✅Օրվա ավարտին մասնակից հայ և իտալացի ուսանողները ստացան մասնակցության հավաստագրեր։
Նոյեմբեր 25 Ավելին
Դավիթ Երեմյանը շրջայց է կատարել նաև «Բերքի տոն-2025»-ի տաղավարներով, որոնք համախմբել էին Լոռու մարզի համայնքներին, բնակիչներին, ֆերմերներին, արտադրողներին ու հյուրերին՝ ներկայացնելու տարվա բերքն ու բարիքը։
🤝Երեմյան ընկերությունների խումբը Լոռու մարզում ունեցած ներդրման, Հայաստանում ամենամեծ ժամանակակից ֆերմերային տնտեսությունը հիմնելու և մարզի գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած ավանդի համար արժանացել է հատուկ շնորհակալագրի։ Դսեղում կայացած «Բերքի տոն-2025» մարզային տոնահանդեսի մեկնարկին շնորհակալագիրը Երեմյան ընկերությունների խմբի հիմնադիր, գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանին է հանձնել Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը։ Երեմյան ֆերման Լոռու մարզի Տաշիր համայնքում իր գործունեությունը մեկնարկել է 2023 թվականից՝ 32 հեկտար տարածության վրա շուրջ 70 հազար քմ. ֆերմերային տնտեսության կառուցմամբ և գերժամանակակից կահավորմամբ։
🤍🥛Ընկերությունը կաթնարտադրության ոլորտում միակն է Սերմից՝ սեղան հայեցակարգով և նմանատիպ մասշտաբի գյուղատնտեսական նախագծերով։
Դավիթ Երեմյանը շրջայց է կատարել նաև «Բերքի տոն-2025»-ի տաղավարներով, որոնք համախմբել էին Լոռու մարզի համայնքներին, բնակիչներին, ֆերմերներին, արտադրողներին ու հյուրերին՝ ներկայացնելու տարվա բերքն ու բարիքը։
Հոկտեմբեր 22 Ավելին
Պատասխանատու բիզնես կառավարում՝ հանուն առողջ հասարակության
Երեմյան ընկերությունների խմբի հիմնադիր, գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մագիստրոսների հետ ունեցած հանդիպման ընթացքում ներկայացրել է պատասխանատու կառավարման մշակույթի ձևավորման հաջողված փորձն ու մարտահրավերները:
Դավիթ Երեմյանը ներկայացրել է ընկերության շուրջ 20-ամյա ճանապարհը հյուրընկալության, գյուղատնտեսության և մասնագիտական կրթության ուղղություններով, ինչպես նաև պատասխանել ներկաների հարցերին։
Հոկտեմբեր 21 Ավելին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Խոհարարական արվեստի և հյուրընկալության Երեմյան Ակադեմիա։
Երեմյան ընկերությունների խմբի հիմնադիր, գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի և Ակադեմիայի տնօրեն Աիդա Տիգրանյանի ուղեկցությամբ՝ նախարարի տեղակալը շրջայց է կատարել, ծանոթացել ուսումնական ծրագրերին և կրթական գործընթացին։
📍 Իր խոսքում Դավիթ Երեմյանը նշել է, որ գործունեության վեց տարիների ընթացքում Ակադեմիան ունեցել է ավելի քան 2 500 շրջանավարտ, որոնց հաջողության պատմությունները՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, ևս մեկ անգամ փաստում են, որ Ակադեմիայում ստացած կրթությունը հանդիսանում է մրցակցային առավելություն՝ ոլորտում կարիերայի աճի և զարգացման համար։
Նրա խոսքով՝ ուսանողների շուրջ 90 տոկոսն Ակադեմիայում ուսումնառությունից հետո արդեն անցնում է աշխատանքի՝ նպաստելով Երևանի և մարզերի հյուրընկալության ոլորտների զարգացմանը։
Խոհարարական արվեստի և հյուրընկալության Երեմյան Ակադեմիան, հանդիսանալով Հայաստանում հյուրընկալության ոլորտում իր տեսակի մեջ եզակի մասնագիտական ուսուցում տրամադրող առաջին հաստատությունը, այսօր ունի ժամանակակից պահանջներին համապատասխան վաթսունից ավելի մրցունակ ծրագիր։ Դրանք ներառում են խոհարարության, հրուշակագործության, ռեստորանային մենեջմենթի և սպասարկման ոլորտները։
Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը կարևորել է Ակադեմիայի գործունեությունն ու ներդրումը Հայաստանի հյուրընկալության ոլորտում մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնելու գործում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հետագա համագործակցություններին առնչվող հարցեր։
Հոկտեմբեր 15 Ավելին
Լուսինե Երեմյանը՝ Հայաստան–Արգենտինա գործարար ֆորումի բանախոս
«Երեմյան Ընկերությունների Խմբի» գլխավոր տնօրենի տեղակալ և կառավարման խորհրդի անդամ Լուսինե Երեմյանը որպես բանախոս մասնակցել է Հայաստան–Արգենտինա գործարար ֆորումին։
Ֆորումը կազմակերպվել էր Արգենտինայում՝ Հայաստանի և Արգենտինայի դեսպանատների, ինչպես նաև Enterprise Armenia-ի նախաձեռնությամբ։
Պանելային քննարկումը կրում էր «Պետության և մասնավոր հատվածի երկխոսություն․ Հայաստան–Արգենտինա տնտեսական համագործակցության ձևավորում» խորագիրը, որի ընթացքում Լուսինե Երեմյանը ներկայացրել է «Երեմյան Ընկերությունների Խմբի» գործունեությունը հյուրընկալության, գյուղատնտեսության և մասնագիտական կրթության ոլորտներում։
Բանախոսության ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության կառավարության, Եվրասիական զարգացման բանկի և «Երեմյան Ընկերությունների Խմբի» միջև 2022 թվականին ստորագրված համագործակցության համաձայնագրին, որի շրջանակում հիմնվել են՝ Հայաստանի ամենամեծ ժամանակակից անասնաֆերման,և FSSC 22000 սննդի անվտանգության միջազգային սերտիֆիկացում ունեցող միակ կաթնամթերքի գործարանը։
Ծրագրերի նպատակն է խթանել պարենային և սննդի անվտանգությունը, գյուղատնտեսության զարգացումը և համայնքային առաջընթացը Հայաստանում։
Հոկտեմբեր 08 Ավելին
Արցախցի դեռահասների մասնագիտական կողմնորոշման այցը «Երեմյան Կաթնամթերք» գործարան
Այսօր առավոտյան «Երեմյան Կաթնամթերք» գործարանն ընդունեց մի խումբ Արցախցի դեռահասների, ովքեր այցելեցին մասնագիտական կողմնորոշման նպատակով։
Այցի շրջանակում նրանք ծանոթացան «Երեմյան Ընկերությունների Խմբի» գործունեությանը, ինչպես նաև մանրամասն տեղեկություն ստացան կաթնամթերքի արտադրական գործընթացի մասին։
Նմանատիպ ծրագրերը կարևոր նշանակություն ունեն մասնագիտական կողմնորոշման գործում՝ ապահովելով ուսուցողական և ներշնչող փորձառություն երիտասարդների համար, ովքեր նոր միջավայրում ձևավորում և կառուցում են իրենց ապագան։
Հուլիս 25 Ավելին
Ճապոնական մշակույթն ու նրբությունն այժմ Երևանում՝ «Կագայակի» ռեստորանում
Երեմյան ընկերությունների խմբի Կագայակի ճապոնական ռեստորանը բացեց իր դռները քաղաքի բնակիչների և հյուրերի համար։ Ոգեշնչված Ծագող արևի երկրի պայծառ մշակույթից և խոհանոցից՝ Կագայակին նպատակ ունի իր հյուրերի համար բացահայտել ճապոնական համերն այնպիսին, ինչպիսին իրականում դրանք կան։ Ռեստորանը տեղակայված է քաղաքի ամենակենտրոնական հատվածում՝ Կասկադ համալիրի և Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարևանությամբ գտնվող ՍանտաՖե բացօթյա սրճարան-ռեստորանին անմիջապես կից։ Այն առաջարկում է բարձրակարգ ճապոնական խոհանոց, միևնույն ժամանակ նվիրում արև, ջերմություն և ներդաշնակություն իր բոլոր հյուրերին:
Երեմյան ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը նշեց, որ հյուրընկալության ոլորտում շուրջ 20-ամյա հարուստ փորձով ու ազգային խոհանոց ներկայացնելու բարձր պատասխանատվությամբ՝ ընկերությունը առավելագույնս բծախնդիր և քմահաճ է եղել ճապոնական ռեստորան հիմնելիս։
Բացման արարողությանը ներկա էին նաև ընկերության բոլոր թիմերի ներկայացուցիչները, որոնք մեծ ներդրում ունեն ընկերության զարգացման և Կագայակի ռեստորանի հիմնման աշխատանքներում։
Ռեստորանի հրավիրյալ շեֆ-խոհարար Ռոնինո Քինթոն ընդգծեց, որ իր թիմը անելու է առավելագույնը Կագայակիի հյուրերին անմոռանալի համային փորձառություն նվիրելու համար։
Հարուստ մենյուով, ճապոնական նրբագեղ ինտերիերով և բարձրակարգ սպասարկմամբ՝ Կագայակին բաց է իր հյուրերի համար ամեն օր՝ ժամը 12։00-ից մինչ ուշ գիշեր։
Ապրիլ 05 Ավելին
Կասկադ համալիրի հարևանությամբ տեղակայված «ՍանտաՖե» բացօթյա սրճարան-ռեստորանն անցել է Երեմյան ընկերությունների խմբին
Երևանի ամենակենտրոնական հատվածում՝ Կասկադ համալիրի և Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարևանությամբ, վերաբացվել է «ՍանտաՖե» ռեստորան-սրճարանը։ Տարիներ շարունակ Երևանի քաղաքային կյանքին բնորոշ վայրերից մեկը, այժմ ներկայանում է «Երեմյան» ընկերությունների խմբի կազմում։
Ռեստորանը գործում է ամբողջությամբ վերանայված մոտեցումներով՝ առաջարկելով նոր ճաշացանկ, բարձրակարգ սպասարկում և հյուրընկալ մթնոլորտ։ Մենյուն մշակված է՝ համադրելով ժամանակակից խոհանոցը և բազմազան համային լուծումները՝ համապատասխանելով ինչպես քաղաքի մշտական այցելուների, այնպես էլ զբոսաշրջիկների ակնկալիքներին։
Բացօթյա հատվածը, որից բացվում է տեսարան դեպի Կասկադն ու կենտրոնական Երևանը, ստեղծում է յուրահատուկ միջավայր՝ քաղաքային հանգստի, հանդիպումների ու ժամանցի համար։
Նոր «ՍանտաՖե»-ն միավորում է տարիների ավանդույթը, բարձրաճաշակ ձևավորումը և պրոֆեսիոնալ թիմի աշխատանքը՝ ապահովելով քաղաքային ռիթմին համահունչ միջավայր։
Ապրիլ 02 Ավելին
«Շերեփ»-ը ճանաչվել է Երևանի լավագույն ռեստորան
Երեմյան ընկերությունների խմբի «Շերեփ» ռեստորանը պարգևատրվել է «2024 թվականի տարվա լավագույն ռեստորան» մրցանակով՝ ըստ «Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի»։ Մրցանակը ճանաչում է այն բարձր որակը, հյուրընկալության մշակույթը և սպասարկման փորձառությունը, որոնք ռեստորանը տարիներ շարունակ առաջարկում է իր հյուրերին։
Այս գնահատականը վկայում է ոչ միայն թիմի հետևողական աշխատանքի մասին, այլ նաև Երեմյան ընկերությունների խմբի շարունակական ձգտումը՝ պահպանելու ոլորտում բարձր նշաձողը և ամրապնդելու հյուրընկալության հայկական մշակույթի հեղինակությունը։
Փետրվար 22 Ավելին
2025 թվականի ռազմավարության ներկայացում և 2024-ի արդյունքների ամփոփում
2025 թվականի ռազմավարության ներկայացում և 2024-ի արդյունքների ամփոփում․ տեղի ունեցավ Երեմյան ընկերությունների խմբի ղեկավարների ընդլայնված կազմով ժողովը՝ գլխավոր տնօրեն, խմբի կառավարման խորհրդի նախագահ, հիմնադիր Դավիթ Երեմյանի գլխավորությամբ։
Իր խոսքում Դավիթ Երեմյանը շեշտեց, որ ընկերությունը շարունակում է բարձր պահել շուրջ 20-ամյա որակի նշաձողը՝ առաջատարը և ամենախոշորը մնալով հյուրընկալության ոլորտում, «Սերմից՝ սեղան» հայեցակարգով արտադրելով Հայաստանում իր տեսակի մեջ միակ և որակյալ կաթնամթերքը, խոհարարական արվեստի և հյուրընկալության ուղղություններով մասնագիտական կրթություն տրամադրելով Երեմյան գերազանցության ակադեմիայում։
Իր խոսքում Դավիթ Երեմյանը կարևորեց ընկերության թիմի՝ 2500 աշխատակիցների նվիրված և պրոֆեսիոնալ աշխատանքը, որի շնորհիվ գրանցվում են հաջողություններ և ձեռքբերումներ։
Այնուհետ նիստի մասնակիցները ներկայացրին յուրաքանչյուր ուղղությամբ իրականացված աշխատանքները և 2025-ի ռազմավարական գործողությունները։
Փետրվար 04 Ավելին
Yeremyan FARM FEST-2024
«Երեմյան» ընկերությունների խմբի՝ Լոռու մարզի Տաշիր համայնքում գտնվող խոշորագույն գերժամանակակից տոհմային անասնապահական համալիրի մեկ տարվա աշխատանքների ամփոփում և գյուղատնտեսության ոլորտի տարածաշրջանային առաջատար հարթակի մեկնարկ. արդեն երրորդ անգամ կայացավ Yeremyan FARM FEST-ը։Միջոցառումն այս տարի անցկացվեց «Երեմյան» ընկերությունների խմբի՝ Տաշիր համայնքում գործող անասնապահական համալիրում, հոկտեմբերի 28-ին՝ վերջինիս գործարկման մեկամյակի օրը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ կառավարության, Եվրասիական Զարգացման Բանկի, Համաշխարհային բանկի, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի, դեսպանությունների, հասարակական, ինչպես նաև ֆերմայի միջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Հոկտեմբեր 28 Ավելին
«Երեմյան Փրոդաքթսի»-ի կաթնամթերքի արտադրամաս են այցելել Հայաստանում ԱՄԷ դեսպանը և ԱՄԷ Առողջապահության և կանխարգելման նախարարության ներկայացուցիչը
Հուլիս 27-ին «Երեմյան Փրոդաքթսի»-ի կաթնամթերքի արտադրամաս էին այցելել Հայաստանում ԱՄԷ դեսպան, դոկտոր Նարիման Ալ-Մուլլան և ԱՄԷ Առողջապահության և կանխարգելման նախարարության ներկայացուցիչ՝ նախարարի խորհդական, դոկտոր Սալեմ Աբդուլ Ռահման Ալ Դարմակին։
Հյուրերը շրջայց կատարեցին գործարանի տարածքում, ծանոթացան վերջինիս տեխնիկական հագեցվածությանը, գործունեության գերժամանակակից մոտեցումներին և առանձնահատկություններին։
Շրջայցն ավարտվեց խորհրդանշական համտես-հյուրասիրությամբ, որի ժամանակ հյուրերը ծանոթացան «Երեմյան Փրոդաքթսի»-ի կաթնամթերքի լայն տեսականուն։
Օգոստոս 22 Ավելին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը այցելել է Լոռու մարզ՝ Տաշիր, «Երեմյան Փրոջեքթս»-ի՝ տարածաշրջանում եզակի գերժամանակակից անասնապահական համալիր
Հուլիսի 4-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Լոռու մարզ այցի շրջանակում եղել է Տաշիրում «Երեմյան Փրոջեքթս»-ի՝ տարածաշրջանում եզակի գերժամանակակից անասնապահական համալիրում։
Հուլիս 04 Ավելին
«Երեմյան Փրոդաքթս»-ը Գինեսի ռեկորդ է սահմանել․ 7469 մարդ 1 ժամում 1-ական բաժակ կաթ է խմել
Հունիսի 1-ին՝ Կաթի համաշխարհային օրը, «Երեմյան Փրոդաքթս»-ը գերազանցեց «1 ժամում ամենաշատ բաժակներով կաթի մատուցում» (Most cups of milk served in one hour) անվանակարգում Գինեսի նախորդ՝ Կոստա Ռիկայում սահմանված ռեկորդը և գրանցեց նորը․ «Սիզընս» այգում 1 ժամվա ընթացքում 7469 մարդ մեկական բաժակ կաթ խմեց` Գինեսի ռեկորդի համար նախատեսված 6000-ի փոխարեն։
Հունիս 01 Ավելին
Երևանում պաշտոնապես բացվեց «Երեմյան Փրոդաքթս»-ի՝ կաթնամթերքի արտադրության գերժամանակակից գործարանը․
Գործարանի բացմանը ներկա էին ՀՀ կառավարության, ԵԱԶԲ-ի, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք շրջայց կատարեցին գործարանում, ծանոթացան վերջինիս տեխնիկական հագեցվածությանը, հզորություններին և առանձնահատկություններին։
Մայիս 24 Ավելին
Շեֆ-հրուշակագործ Անահիտ Միքայելյանը մասնակցել է «SIGEP 2024» հեղինակավոր ցուցահանդեսին
Շեֆ-հրուշակագործ Անահիտ Միքայելյանը հունվարի 20-24-ն Իտալիայի Ռիմինի քաղաքում էր՝ հեղինակավոր «SIGEP 2024» ցուցահանդեսին մասնակցելու և մասնագիտական ուսումնասիրություն կատարելու նպատակով։
«SIGEP 2024» -ը (The Dolce World Expo) հրուշակագործությանն առնչվող մասշտաբային միջոցառումներից է, որ տեղի է ունենում ամեն տարի՝ ձմռանը, 2024 թ․-ին՝ 46-րդ անգամ։
Ցուցահանդեսին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներում գործող խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ։
«Բազմազգ ու բազմաժանր ցուցահանդես էր, որին ներկայացված էր ամեն ինչ՝ և՛ նոր հումք, և՛ տեխնիկաներ, և՛ տեխնոլոգիաներ․ իմ հետազոտման դաշտում մեծ տեղ գտան ժելատոն և շոկոլադը։ Ես գնացել էի շրջելու, նորությունները փորձարկելու և այլազգի գործընկերների հետ կապեր ստեղծելու։ Կային մասնագետներ, որոնց հետ նախկինում համագործակցել ենք, մրցույթների մասնակցել, ցուցահանդեսը կրկին հանդիպելու, մտքերով ու փորձով փոխանակվելու հնարավորություն տվեց», - պատմում է Անահիտ Միքայելյանը։
Նրա խոսքով, տպավորիչ տեխնիկաներ եղել են, որոնք փորձարկել է հենց տեղում և մեծ հույս ունի, որ դրանք հնարավոր կլինի ինտեգրել նաև մեզ մոտ։
«Կան ընկերություններ, որոնց հետ խոսել եմ՝ հիմքեր դնելով առաջիկա համագործակցության համար, հրաշալի կլինի, եթե վերջնական փորձարկումներից հետո որոշենք, թե այնտեղ ներկայացված հումքերից որոնք ենք ուզում օգտագործել մեզ մոտ և սկսենք ներկրման գործընթացը»։
Անահիտ Միքայելյանը կես կատակ, կես լուրջ ասում է՝ տպավորություն է, թե ժելատոն իտալացիների արյան մեջ է, նրանց բազմաթիվ զրույցներ պտտվում են հենց սննդի շուրջ, այդ կենդանի ու խանդավառությամբ լի խոսակցություններին հետևելը, դրա մի մասնիկը դառնալն ու պարբերաբար հաղորդակից լինելը դառնում են շարժառիթ՝ քայլ առ քայլ բարելավելու մեր աշխատանքի որակը, անընդմեջ փորձարկելու տեսածն ու լսածը, իսկ հյուրերին ներկայանալու նոր մտքերով ու տպավորիչ փորձառություն պարգևելու նրանց։
Հունվար 30 Ավելին
Հրուշակագործների մրցույթի շրջանակում ստեղծված երկու աղանդեր կլինեն մենյուում
Այսուհետ «Սիզընս Սվիթլենդ»-ի մենյուում կլինի հրուշակագործների ներցանցային մրցույթի շրջանակում ստեղծված «Մոխիտո» տորթը, իսկ «Կազա Նոստրա»-յում՝ «Էկզոտիկ պավլովա»-ն:
Մոխիտո տորթի հեղինակը «Երեմյան Փրոջեքթս» ընկերության հրուշակագործ Փնջիկն է։ Գաղափարի իրագործման հարցում իրենց ներդրումն են ունեցել նաև նրա գործընկերները՝ Արինեն և Միխայիլը։
Փնջիկի համար որոշումն անսպասելի էր, բայց՝ շատ հաճելի։
«Իսկապես շատ տարբերվող տորթ է։ Հյուրերը վստահաբար կհավանեն այն։ Այս տորթով իմ ու գործընկերներիս առաջին ցանկությունը եղել է հյուրերի ափսեում թարմություն դնել և տալ հնարավորություն՝ ծանոթանալու համերի նոր աշխարհի հետ»։
Արինեն ևս իրենց ստեղծագործության մասին խոսում է փայլուն աչքերով։
«Մարդիկ գալիս են՝ շերտ առ շերտ վայելելու լայմի և նանայի նուրբ ու զովացնող համը։ Այս տորթը փոխում է ամբողջ տրամադրությունը, մանավանդ, եթե թթու համերի սիրահար են, սիրով կփորձեն»,- ասում է նա՝ ամեն անգամ խոսքում ու ժեստերում ավելի մեծ ոգևորություն դնելով։
Հունիս 05 Ավելին
«Երեմյան Փրոջեքթս»-ի խոհարար Լիաննա Մելքոնյանն արժանացել է ՀՀ լավագույն երիտասարդ-ուսանող խոհարարի տիտղոսին
«Երեմյան Փրոջեքթս»-ի խոհարար Լիաննա Մելքոնյանը հաղթել է «Հայաստանի Երիտասարդ-ուսանող խոհարար» մրցույթում՝ ստանալով լավագույն երիտասարդ-ուսանող խոհարարի տիտղոսը։
Զբաղեցնելով առաջին տեղը՝ Լիաննան ստացել է Լավագույն երիտասարդ-ուսանող խոհարարի տիտղոսը, ոսկե մեդալ, 500․000 ՀՀ դրամ պարգևավճար, մասնակցության գավաթ, ինչպես նաև՝ Բուլղարիայում կրթությունը շարունակելու համար կրթաթոշակի 50 տոկոսի չափով ֆինանսավորում։
Մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել ՀՀ 20 քոլեջների 40 ուսանողներ։
Մայիս ամսին տեղի ունեցած առաջին փուլին նրանց թեստային աշխատանք է տրվել և ստուգվել են դանակի հետ աշխատելու հմտությունները։ Այս փուլը հաղթահարել են 12-ը։
«Երկրորդ փուլը հունիսի 2-ին էր՝ «Երևանի գինու օրեր» փառատոնի առաջին օրը։ Մեզ հանձնարարել էին պատրաստել կրեմ-կարամել, բացի այդ նախապես 23 մթերք էին առաջարկել, որի հիման վրա պետք է տաք ուտեստ մտածեինք ու պատրաստեինք։ Ես նախընտրեցի ռավիոլի՝ ռիկոտտայով, սնկով և սպանախով։ Պատրաստման համար տրվել էր 120 րոպե»,- պատմում է Լիաննան։
Մրցույթի եզրափակիչ փուլ են անցել և հունիսի 3-ին իրար հետ մրցել 8 խոհարարներ։
Եզրափակչին Լիաննան պատրաստել է հավով ռոլ և ևս մեկ աղանդեր։ Այս անգամ՝ 140 րոպեի ընթացքում։ Ընդ որում, 20 րոպե տրվել է հավի ոսկորազատման համար․ Լիաննան առաջադրանքը կատարել է ավելի կարճ ժամանակահատվածում։
«Ինձ և՛ ընտանիքս ու գործընկերներս են աջակցել, և՛ մեր շեֆ Վաչագան Ջանոյանը։ Մինչ մրցույթն անընդմեջ նախապատրաստվել եմ, պատահում էր` մինչ լուսադեմ տան խոհանոցում էի անցկացնում, նոր բաներ փորձում։ Ոչ մեկ չէր նեղսրտում, որ իմ ստեղծած աղմուկից արթնանում է, ավելին, եթե պակասող մթերք էր լինում, ծնողներս, անկախ օրվանից ու ժամից, գնում էին խանութ՝ դրանց հետևից»:
Մասնակիցների խոհարարական վարպետությունը, պատրաստած ուտեստների համն ու տեսքը, որակն ու ինքնատիպությունը գնահատվել է միջազգային ժյուրիի կողմից․ Հայաստանի Խոհարարների ասոցիացիան հրավիրել էր խոհարարական ոլորտի միջազգային ճանաչում ունեցող մրցավար-շեֆ խոհարարներ Գյունտեր Քէֆըրին, Ջեյհան Սահյունիին, Հենրի Դոնոյին և Շոն Սմիթին։
«Անունս լսելուց ու մրցանակները ստանալուց անմիջապես հետո շտապել եմ «Սիզընս Կաֆե», հետո՝ «Կազա Նոստրա»․այստեղ բոլորը շատ ջերմ դիմավորեցին, ուզում էի հաղթանակս ու ուրախությունս հենց նրանց հետ կիսել»:
Լիաննան ասում է՝ մանկուց երազանքը խոհարար դառնալն էր և հիմա, երբ իր հնարավորություններին ու կարողություններին այլ տեսանկյունից նայելու հնարավորություն ունի, ինքն իրենից ակնկալում է առավելագույնը։
Այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Լիաննան կմասնակցի նաև «Worldskills Armenia» մրցույթի եզրափակիչ ազգային փուլին, որի հաղթողը կմասնակցի 2024թ. Ֆրանսիայի Լիոն քաղաքում կայանալիք WorldSkills International 47-րդ մրցույթին և կներկայացնի Հայաստանի ազգային թիմը հմտությունների մրցույթում: Կընտրվի նաև «Young Chef Olympiad 2024թ.» մասնակիցը, որը կկայանա 2024թ. հունվար ամսին, Հնդկաստանում:
Հունիս 03 Ավելին