Միացի՛ր արհեստավարժ, պատասխանատու եվ ստեղծարար թիմին

icon

Դարձի՛ր թիմի մասնիկ

Դառնալով մեր գործընկերը՝ դուք հնարավորություն եք ունենալու աշխատել արհեստավարժ և պատասխանատու թիմում, գրանցելու եք կարիերայի աճ, ունենալու եք կայուն եկամուտ և ծանոթանալու եք գաստրոնոմիկ աշխարհի մեծ ու փոքր գաղտնիքներին։

icon

Ստեղծագործի՛ր ու մասնագիտացի՛ր

«Երեմյան Փրոջեքթս»-ում գնահատում ենք նվիրվածությունը, ստեղծագործական ներուժը, պրոֆեսիոնալիզմը, կամային հատկանիշները, համագործակցային մթնոլորտը և անընդմեջ ավելիին ձգտելու պատրաստակամությունը։

icon

Իրագործի՛ր նպատակներդ

Ավելի քան 17 տարի լավագույնս իրագործում ենք մեր առջև դրված նպատակները՝ սահմանելով նոր նշաձողեր և ընդլայնվելով՝ նոր նախագծերի ու մտահղացումների շնորհիվ։

icon

Կերտի՛ր հաջողության քո պատմությունը

Մեզնից յուրաքանչյուրն ունի հաջողության իր պատմությունը, դու ևս կարող ես ունենալ քոնը՝ միանալով մեր թիմին։ Աշխատանքը սկսվում է երազանքից։


Մեր ամենաթեժ աշխատատեղերը

Ծանոթացի՛ր առկա աշխատատեղերին

image

Տնօրենի օգնական

image

ՍԿՍՆԱԿ ՀԱՇՎԵՏԱՐ

image

Ճաշարանների խոհանոցի ղեկավար

image

Թիմի համալրում «Երեմյան ընկերությունների խմբում »

image

Ներմուծման մասնագետ

image

Թիմի համալրում Տաշիրում՝ «Երեմյան Ֆարմ»-ում

image

Հաշվապահ

image

Լաբորատորիայի պատասխանատու

image

Հյուրանոցային գործի դասավանդման մասնագետ

Միջոցառումներ եվ իրադարձություններ

Մենք կարևորում ենք աշխատանքային առողջ միջավայրը, թիմում համագործակցային մթնոլորտը և աշխատակիցների միջև դրական հարաբերությունները։ Ընկերության կողմից կազմակերպվող կորպորատիվ միջոցառումներին կարող եք ծանոթանալ այստեղ։

 «Երեմյան Կաթնամթերք» գերժամանակակից գործարանը նշեց իր 1-ամյակը։ ✨

«Երեմյան Կաթնամթերք» գերժամանակակից գործարանը նշեց իր 1-ամյակը։ ✨

Միջոցառումը բացվեց «Երեմյան Ընկերությունների» գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի խոսքով։ Նա անդրադարձավ այն կարևոր ու պատասխանատու աշխատանքին, որի առաքելությունը ստանձնել և իրականացնում ենք միասին՝ շուկայում որակ և նոր չափանիշներ թելադրելու նպատակով։

Այնուհետև խոսեց Մարդկային ռեսուրսների կառավարման և կորպորատիվ մշակույթի տնօրեն Տաթև Այրումյանը, ով շնորհավորեց թիմակիցներին և գործարանի տնօրեն Դմիտրի Ավանեսյանին, ընդգծելով նրա կարևոր դերը և վստահությունը՝ այս պատասխանատու առաքելությունը հաջողությամբ իրականացնելու գործում։

Իր հերթին Դմիտրի Ավանեսյանը շնորհակալություն հայտնեց թիմակիցներին՝ իրենց նվիրումի և անշեղ աշխատանքի համար։

Աշխատանքային նվիրվածության ու թիմային ոգու համար շնորհակալագրեր և խորհրդանշական նվերներ ստացան նաև այն աշխատակիցները, որոնք մեկ տարվա ընթացքում աչքի են ընկել իրենց հետևողականությամբ և սրտացավ աշխատանքով։

Միջոցառումը շարունակվեց տոնական տորթի արարողությամբ, որին մասնակցում էին ընկերության աշխատակիցները, ղեկավար կազմը և արտադրամասի թիմը՝ կիսելով միասնական աշխատանքի ու հաջողությունների ուրախությունը։ 🎉

2025
Սեպտեմբեր 26
Ավելին
«Սիզընս սրճարան»-ը 4 տարեկան է

«Սիզընս սրճարան»-ը 4 տարեկան է

Այսօր մենք նշում ենք մեր սիրելի սրճարանի 4-րդ տարեդարձը։
Արդեն չորս տարի է, ինչ Երևանի սրտում «Սիզընս սրճարանը» դարձել է ջերմության, սիրո և անմոռանալի հիշողությունների վայր։ Սա այն տեղն է, որտեղ մարդիկ հանդիպում են, կիսվում իրենց պատմություններով, ստեղծում նոր հիշողություններ և միշտ ուզում են վերադառնալ։ Մենք շարունակում ենք ստեղծել այնպիսի մթնոլորտ, որտեղ յուրաքանչյուր այց վերածվում է հաճելի ու անկեղծ փորձառության։

2025
Հուլիս 12
Ավելին

Անհատների համար

Չե՞ք գտնում համապատասխան աշխատանք, հոգ չէ՛։
Թողե՛ք Ձեր տվյալները․ մենք կկապվենք Ձեզ հետ։

ԴԻՄԵԼ

Բիզնեսի համար

Ցանկանում եք համագործակցե՞լ կամ ունեք առաջարկնե՞ր, դիմե՛ք մեզ։

ԴԻՄԵԼ