«Երեմյան Կաթնամթերք» գերժամանակակից գործարանը նշեց իր 1-ամյակը։ ✨

Սեպտեմբեր 26, 2025

Միջոցառումը բացվեց «Երեմյան Ընկերությունների» գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի խոսքով։ Նա անդրադարձավ այն կարևոր ու պատասխանատու աշխատանքին, որի առաքելությունը ստանձնել և իրականացնում ենք միասին՝ շուկայում որակ և նոր չափանիշներ թելադրելու նպատակով։

Այնուհետև խոսեց Մարդկային ռեսուրսների կառավարման և կորպորատիվ մշակույթի տնօրեն Տաթև Այրումյանը, ով շնորհավորեց թիմակիցներին և գործարանի տնօրեն Դմիտրի Ավանեսյանին, ընդգծելով նրա կարևոր դերը և վստահությունը՝ այս պատասխանատու առաքելությունը հաջողությամբ իրականացնելու գործում։

Իր հերթին Դմիտրի Ավանեսյանը շնորհակալություն հայտնեց թիմակիցներին՝ իրենց նվիրումի և անշեղ աշխատանքի համար։

Աշխատանքային նվիրվածության ու թիմային ոգու համար շնորհակալագրեր և խորհրդանշական նվերներ ստացան նաև այն աշխատակիցները, որոնք մեկ տարվա ընթացքում աչքի են ընկել իրենց հետևողականությամբ և սրտացավ աշխատանքով։

Միջոցառումը շարունակվեց տոնական տորթի արարողությամբ, որին մասնակցում էին ընկերության աշխատակիցները, ղեկավար կազմը և արտադրամասի թիմը՝ կիսելով միասնական աշխատանքի ու հաջողությունների ուրախությունը։ 🎉

 «Երեմյան Կաթնամթերք» գերժամանակակից գործարանը նշեց իր 1-ամյակը։ ✨
 «Երեմյան Կաթնամթերք» գերժամանակակից գործարանը նշեց իր 1-ամյակը։ ✨
 «Երեմյան Կաթնամթերք» գերժամանակակից գործարանը նշեց իր 1-ամյակը։ ✨
 «Երեմյան Կաթնամթերք» գերժամանակակից գործարանը նշեց իր 1-ամյակը։ ✨
 «Երեմյան Կաթնամթերք» գերժամանակակից գործարանը նշեց իր 1-ամյակը։ ✨
 «Երեմյան Կաթնամթերք» գերժամանակակից գործարանը նշեց իր 1-ամյակը։ ✨

Այլ միջոցառումներ

«Երեմյան Փրոջեքթս»-ի «Սիզընս» նախագիծը 2 տարեկան է

«Երեմյան Փրոջեքթս»-ի «Սիզընս» նախագիծը 2 տարեկան է

2023
Հունիս 10
Ավելին
«Շերեփ» ռեստորանը տոնեց իր  8-րդ տարեդարձը

«Շերեփ» ռեստորանը տոնեց իր 8-րդ տարեդարձը

2025
Նոյեմբեր 10
Ավելին
«Պանդոկ Երևան» Գետափին 7 տարեկան է

«Պանդոկ Երևան» Գետափին 7 տարեկան է

2025
Հունիս 02
Ավելին
🎉 «Պանդոկ Երևան» Ամիրյան մասնաճյուղը տոնեց իր 15-ամյակը

🎉 «Պանդոկ Երևան» Ամիրյան մասնաճյուղը տոնեց իր 15-ամյակը

2025
Դեկտեմբեր 11
Ավելին