🎉 «Պանդոկ Երևան» Ամիրյան մասնաճյուղը տոնեց իր 15-ամյակը
Դեկտեմբեր 11, 2025
Արդեն 15 տարի է, ինչ «Պանդոկ Երևան» Ամիրյանը պահպանում և ներկայացնում է հայկական հյուրասիրության, ջերմության ու ավանդական խոհանոցի արժեքները։ Մասնաճյուղի ձևավորման հիմքում միշտ եղել է մեկ գաղափար — ստեղծել այնպիսի վայր, որտեղ յուրաքանչյուր հյուր իրեն կզգա ընտանեկան սեղանի շուրջ, իսկ ամեն ուտեստ կհիշեցնի հայրենի տան համն ու հոտը։
Այս տարիների ընթացքում ձևավորվել է թիմ, որը ոչ միայն աշխատում է միասին, այլ կիսում է նույն արժեքները՝ աշխատանքին մոտենալ նվիրվածությամբ, մատուցել՝ ջերմ սրտով, և պահպանել հայկական խոհանոցի ավանդույթները նույն կերպ, ինչպես դրանք փոխանցվել են սերնդեսերունդ։
15 տարին «Պանդոկ Երևան» Ամիրյանի համար պարզապես թվեր չեն․ դրանք ընտանիք դարձած թիմի աշխատանքն են, հյուրերի վստահությունն և արժեքները, որոնք պահպանում են ռեստորանի յուրահատուկ դիմագիծը։
Շնորհակալ ենք անփոփոխ նվիրվածության, հայկական համերի պահպանման և փոխանցման , ջերմ միջավայր ստեղծելու համար։ Մաղթում ենք նոր հաջողություններ, և հայկական ոգով լցված նորանոր տարիներ։
Շնորհավոր 15-ամյակ✨
Այլ միջոցառումներ
«Լավագույններից լավագույն» աշխատակիցներն ընթրել են «Լիվինգսթոն» ռեստորանում
Ապրիլ 10 Ավելին
Աշխատակիցները նախաճաշել են «Երեմյան Փրոջեքթս»-ի գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի հետ
Մարտ 15 Ավելին
«Երեմյան Ակադեմիա»-ն 5 տարեկան է
Ապրիլ 08 Ավելին
Ինտելեկտուալ խաղի հաղթողները հայտնի են․ շնորհավորում ենք հաղթող թիմերին
Դեկտեմբեր 04 Ավելին