«Երեմյան Ակադեմիա»-ն 5 տարեկան է
Ապրիլ 08, 2024
Այսօր լրանում է «Երեմյան Ակադեմիա»-յի հիմնադրման 5 ամյակը: 2019 թվականի ապրիլի 8-ին «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը հիմնադրեց Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիան, որի նպատակն է տեղական և միջազգային աշխատաշուկայի համար պատրաստել բարձորակ կադրեր, բացահայտել և կրթել ոլորտի տաղանդներին:
Այս տարիների ընթացքում «Երեմյան Ակադեմիա»-յի ծրագրերին մասնակցած ուսանողներից շատերն իրենց ներդրումն են ունեցել ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի ռեստորանային ոլորտում, որոշներն էլ հիմնել են իրենց սեփական ռեստորաններն ու սրճարանները:
«Երեմյան Ակադեմիայի» հոբելյանական 5-ամյակի միջոցառումը, որին ներկա էին դիվանագիտական կառույցներից ներկայացուցիչներ՝ դեսպաններ, փոխդեսպաններ, հյուպատոսներ, մշակութային և կրթական գործերով ղեկավարներ, միջազգային և տեղական կազմակերպությունների գործընկերներ,շրջանավարտներ և ուսանողներ։
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին Ակադեմիայի 5 տարիների գործունեության արդյունքները, ինչպես նաև շնորհակալագրեր հանձնվեցին գործընկերներին և թիմին։
Այլ միջոցառումներ
Նոր աշխատակիցները նախաճաշել են գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի հետ
Հուլիս 26 Ավելին
Ինտելեկտուալ խաղի հաղթողները հայտնի են․ շնորհավորում ենք հաղթող թիմերին
Դեկտեմբեր 04 Ավելին
Ընկերության աշխատակիցներն այցելել են Աղվերան
Մայիս 20 Ավելին
«Երեմյան Փրոջեքթս»-ը միացել է «100 տուն Արցախում» ծրագրին
Սեպտեմբեր 01 Ավելին