Աշխատակիցները նախաճաշել են «Երեմյան Փրոջեքթս»-ի գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի հետ
Նոյեմբեր 08, 2024
Այսօր «Երեմյան Փրոջեքթս» ընկերության այն աշխատակիցները, ովքեր բարձր որակով են կատարում իրենց աշխատանքը, թիմային են, ներգրավված, պատասխանատու, ինչպես նաև լավ օրինակ են ծառայում նոր գործընկերների համար, նախաճաշել են Գլխավոր տնօրենի՝ Դավիթ Երեմյանի հետ «Սիզընս ռեստորան»-ում:
Հանդիպման ընթացքում Դավիթ Երեմյանը պատմել է երազանքին հասնելու ընթացքում անցած ճանապարհի և այն հիմնարար արժեքների մասին, որոնք ուղղորդել են նրան այս տարիներին։
Խոսել է թիմային աշխատանքի, սեփական գաղափարին հավատալու, գաղափարակիցներով շրջապատվելու և սկզբունքներին հավատարիմ մնալու կարևորության մասին։
Հարց-պատասխանի միջոցով աշխատակիցները հնարավորություն ունեցան արտահայտելու իրենց հուզող հարցերը, խորհուրդ քաղելու և պատասխանների մեջ իրենց գտնելու։
Նման հանդիպումները ուղեցույց են և ոգեշնչում սեփական երազանքները կերտողների և անհնարինը հնարավոր դարձնողների համար։
Այլ միջոցառումներ
«Երեմյան Ֆերման» տոնեց իր 2-րդ տարեդարձը։
Հոկտեմբեր 28 Ավելին
Սիրո պատմություններ, որ ծնվել են «Երեմյան Փրոջեքսթ»-ում
Փետրվար 13 Ավելին
Կաթնամթերքի հետ անմիջապես աշխատող և նախաձեռնողականությամբ աչքի ընկնող լավագույն աշխատակիցների այց Կաթնամթերքի գործարան և հանդիպում Գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի հետ ։
Նոյեմբեր 22 Ավելին
«Երեմյան Փրոջեքթս»-ը միացել է «100 տուն Արցախում» ծրագրին
Սեպտեմբեր 01 Ավելին