Բարմենների ներցանցային մրցույթ․ «Շերեփ»-ի թիմն առաջին տեղում է

Դեկտեմբեր 01, 2023

բարմենների մրցույթ
Երեմյան Փրոջեքթս

11 թիմ, 22 կոկտեյլ և բոլորովին նոր համերի ճամփորդություն։ «Երեմյան Փրոջեքթս»-ում երկրորդ անգամ անցկացվեց բարմենների ներցանցային մրցույթը։

Ժյուրին հնարավորություն ունեցավ համտեսել ու գնահատել կարճ ժամանակում գաղափարից իրականություն դարձած 22 կոկտեյլներ։

Մրցույթին մասնակցեցին և՛ հայկական, և՛ եվրոպական ուղղվածության ռեստորանների թիմերը, որոնք ունեին առաջադրանք՝ զրոյից ստեղծել 1 ալկոհոլային և 1 ոչ ալկոհոլային կոկտեյլ։ Նրանցից յուրաքանչյուրը կոկտեյլներին և դրանց վիզուալ մատուցմանը կարողացավ հաղորդել իրեն հատուկ բնավորությունն ու էմոցիան։

Թեժ պայքարից հետո, ըստ ժյուրիի տված միավորների առաջին տեղը զբաղեցրեց «Շերեփ» ռեստորանի թիմը, երկրորդ տեղը՝ «Սիզընս» ռեստորանի թիմը, իսկ երրորդ տեղում «Պանդոկ Երևան Գետափին» ռեստորանի թիմն էր։

«Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի հատուկ մրցանակին արժանացավ «Լավաշ» ռեստորանի թիմը։

Առցանց քվեարկության արդյունքում գործընկերների համակրանք անվանակարգում հաղթեց «Լիվինգսթոն» ռեստորանի թիմը։

Բարմենների ներցանցային մրցույթի նպատակն էր՝ խրախուսել բարմենների ստեղծագործականությունը և ապահովել տարածք ու ժամանակ, որպեսզի նրանք կարողանան չափել իրենց ուժերն ու իրագործել բոլոր յուրօրինակ գաղափարները։

Բարմենների ներցանցային մրցույթ․ «Շերեփ»-ի թիմն առաջին տեղում է

Այլ միջոցառումներ

Քաղցրամարտ՝ հրուշակագործների ներցանցային մրցույթ

Քաղցրամարտ՝ հրուշակագործների ներցանցային մրցույթ

2023
Փետրվար 26
Ավելին
🎉 «Պանդոկ Երևան» Ամիրյան մասնաճյուղը տոնեց իր 15-ամյակը

🎉 «Պանդոկ Երևան» Ամիրյան մասնաճյուղը տոնեց իր 15-ամյակը

2025
Դեկտեմբեր 11
Ավելին
«Սիզընս ռեստորան»-ը տոնում է 4-րդ տարեդարձը

«Սիզընս ռեստորան»-ը տոնում է 4-րդ տարեդարձը

2025
Հունիս 10
Ավելին
Ամառային թիմբիլդինգներ․ լավագույն աշխատակիցներն ուղևորվել են Սևան

Ամառային թիմբիլդինգներ․ լավագույն աշխատակիցներն ուղևորվել են Սևան

2023
Օգոստոս 28
Ավելին