Ինտելեկտուալ խաղի հաղթողները հայտնի են․ շնորհավորում ենք հաղթող թիմերին
Դեկտեմբեր 04, 2024
Այս տարի մեր ընկերությունում տեղի ունեցած ինտելեկտուալ խաղը ևս մեկ անգամ համախմբեց թիմերին՝ զուգակցելով գիտելիքի ուժն ու առողջ մրցակցությունը:
Հաղթող թիմը՝ Գլխավոր գրասենյակը, գերազանցեց բոլորին և վաստակեց գլխավոր մրցանակը՝ երկօրյա հանգիստ Ծաղկաձորի «Էյթի էյթ» հյուրանոցում:
Երկրորդ տեղում հայտնվեց «Սիզընս ռեստորան»-ի թիմը, որը պարգևատրվեց «Երեմյան Փրոդաքթս»-ի սննդարար կաթնամթերքով արկղերով:
Երրորդ տեղը զբաղեցրեց ֆինանսական բլոկը, որը ստացավ «Սիզընս Սվիթլենդ»-ի համեղ փաթեթները:
Հատուկ մրցանակի արժանացավ Գլխավոր գրասենյակի թիմից Դավիթ Հաջաթյանը, ով հաջողությամբ հաղթահարեց Ընկերության Գլխավոր տնօրենի 3 բլից հարցերը:
Միջոցառումն իր շուրջը համախմբեց տարբեր բաժինների աշխատակիցներին՝ վառելով նոր մոտիվացիա և հաստատելով թիմային աշխատանքի կարևորությունը: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին իրենց ակտիվ ներգրավվածության և հետաքրքիր խաղի համար:
Այլ միջոցառումներ
Հայաստանում առաջին անգամ տեղի է ունեցել «Երեմյան Ֆարմ Ֆեսթ 2023» միջոցառումը
Մայիս 20 Ավելին
Հանդիպել են ռեստորանների մենեջերները
Ապրիլ 27 Ավելին
Կայացել է «Երեմյան Փրոջեքթս»-ի տարեկան ժողովը
Փետրվար 06 Ավելին
«Պանդոկ Երևան» Տերյան մասնաճյուղը նշում է 11-րդ տարեդարձը
Մարտ 21 Ավելին