Կայացավ «Խոհարարի ձեռնարկ»-ի շնորհանդեսը

Մարտ 07, 2023

շնորհանդես
խոհարարի ձեռնարկ
Երեմյան Փրոջեքթս

Կայացավ «Խոհարարի ձեռնարկ»-ի շնորհանդեսը։

Ձեռնարկն իր մեջ ներառում է խոհանոցում աշխատող մասնագետներին անհրաժեշտ առաջնային գիտելիքների ու հմտությունների ողջ փաթեթը։ Սա նմանօրինակ առաջին ձեռնարկն է, որը դառնալու է մեր խոհանոց մուտք գործող յուրաքանչյուր մասնագետի օգնականն ու աջակիցը։

Ձեռնարկում առկա ինֆորմացիայի յուրացումից հետո մեր խոհարարները հանձնելու են նախապես մշակված հարցաշարով քննություն, որը հաղթահարելուց հետո ունենալու են ատեստավորման մասնակցելու և 3-րդ, 2-րդ և/կամ 1-ին կարգ ստանալու հնարավորություն։

Ձեռնարկի վրա շուրջ 8 ամիս աշխատել են «Երեմյան Փրոջեքթս» ընկերության բրենդ շեֆի տեղակալ Գևորգ Իսպիրյանը, «Երեմյան ակադեմիա»-յի խոհարարական ծրագրերի ղեկավար, «Ռենոմե» ռեստորանի շեֆ-խոհարար Կարեն Խաչատրյանը և Գիտելիքների և հմտությունների կառավարման ղեկավար Լենա Հարությունյանը։

«Ձեռնարկի ստեղծումն ունի 2 նպատակ, նախ հնարավորութուն տալ մեր խոհարարներին ամրապնդել իրենց ունեցած գիտելիքները և անցնել ատեստավորում, իսկ նորեկներին՝ ստանալ տեսական գիտելիքներ՝ մեկ աղբյուրից»,-նշեց Լենա Հարությունյանը։
Գևորգ Իսպիրյանը և Կարեն Խաչատրյանը նշեցին՝ ձեռնարկը ներառում է այն ամենն, ինչ գործնականում ամեն օր կատարվում է մեր խոհանոցներում և, որ ձեռնարկի պատրաստման համար հաշվի է առնվել միջազգային լավագույն փորձը։

«Մեր կարևորագույն անելիքը ոչ միայն ձեռնարկում առկա գիտելիքների յուրացումն է, այլև դրանց արդյունավետ կիրառումն ու վերահսկումը»,- հավելեց Զորո Իսպիրյանը։

Ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի համոզմամբ, ձեռնարկը պետք է դառնա մասնագիտական հմտությունների չափման արդար հարթակ, որը կտա ատեստավորման, կարգերի տրման և, ըստ այդմ, նաև վարձատրության վերանայման հնարավորություն։

«Խոհարարներին կարգերի տրման մշակույթը ՀՀ-ում նոր է, և այն մեր ընկերությանը տալու է հավելյալ կարգավիճակ և համբավ։ Ցանկացած նոր գաղափար ստեղծվում է մեր աշխատելաոճի բարելավման համար»:

Նա վստահեցրեց՝ տարիներ անց կտեսնենք ներկայում տեղի ունեցող այս գործընթացների դրական ազդեցությունն ու արդյունքները։

Շնորհանդեսին ներկա էին մասնաճյուղերի շեֆ-խոհարարները, սու-շեֆերը և պատասխանատուները․ յուրաքանչյուր ռեստորանի հանձնվեց ձեռնարկի մեկական օրինակ:

Կայացավ «Խոհարարի ձեռնարկ»-ի շնորհանդեսը

Այլ միջոցառումներ

Հայաստանում առաջին անգամ տեղի է ունեցել «Երեմյան Ֆարմ Ֆեսթ 2023» միջոցառումը

Հայաստանում առաջին անգամ տեղի է ունեցել «Երեմյան Ֆարմ Ֆեսթ 2023» միջոցառումը

2023
Մայիս 20
Ավելին
Նոր աշխատակիցները նախաճաշել են գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի հետ

Նոր աշխատակիցները նախաճաշել են գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի հետ

2023
Հուլիս 26
Ավելին
«Պանդոկ Երևան Գետափին»․ նշում ենք ռեստորանի 5-րդ տարեդարձը

«Պանդոկ Երևան Գետափին»․ նշում ենք ռեստորանի 5-րդ տարեդարձը

2023
Հունիս 03
Ավելին
Սիրո պատմություններ, որ ծնվել են «Երեմյան Փրոջեքսթ»-ում

Սիրո պատմություններ, որ ծնվել են «Երեմյան Փրոջեքսթ»-ում

2022
Փետրվար 13
Ավելին