Ներցանցային «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղում հաղթել է գրասենյակի թիմը

Մայիս 29, 2023

Ի՞նչ որտե՞ղ ե՞րբ
ներցանցային խաղ-մրցույթ

Ընկերության Կորպորատիվ մշակույթի և ներքին հաղորդակցությունների բաժնի կողմից կազմակերպված ներցանցային «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղում հաղթել է գրասենյակի թիմը։

Խաղին մասնակցել են 24 թիմեր՝ շուրջ 110 աշխատակից։ Նրանք նշել են, որ այս խաղի շնորհիվ ավելի լավ են ճանաչել իրենց գործընկերներին, այն նպաստել է թիմային մտածողության ու գործելակերպի զարգացմանը, ինչպես նաև ավելի լավն է դարձրել աշխատանքային միջավայրը։

Առաջին փուլում իրար դեմ մրցել են 13 թիմեր՝ ի դեմս «Պ/Ե Տերյան», «Պ/Ե Ամիրյան», «Պ/Ե Պարոնյան», «Պ/Ե Խորենացի», «Սիզընս կաֆե», «Սիզընս ռեստորան», «Ռենոմե», «Լիվինգսթոն», «Մատակարարման շղթա», «Ֆինանսական բլոկ», «Սնունդ բանակին», «Գրասենյակ 1», «Գրասենյակ 2» թիմերի։

Երկրորդ եզրափակչում հանդիպել են «Երեմյան Փրդաքթս», «Շերեփ», «Առաքման կենտրոն», «Երեմյան Քեյթրինգ», «Կազա Նոստրա», «Բուրգըրի Անգուս ընդ Մոր», «Լավաշ», «Սմոքինգ Շեֆ», «Արցախ խոհանոց-արտադրամաս», «Երեմյան ակադեմիա», «Պ/Ե Գետափին» թիմերը։

Եզրափակիչ փուլ անցել են 8 թիմեր՝ «Պ/Ե Խորենացի», «Գրասենյակ 1», «Ֆինանսական բլոկ», «Ռենոմե», «Սմոքինգ Շեֆ», «Երեմյան Փրոդաքթս», «Առաքման կենտրոն», «Պ/Ե Գետափին» թիմերը։

Եզրափակիչ խաղի արդյունքում առաջին տեղը զբաղեցրել է «Գրասենյակ 1» թիմը, երկրորդ տեղը՝ «Սմոքինգ Շեֆ»-ը, երրորդը՝ «Ֆինանսական բլոկ»-ը։ «Պ/Ե Խորենացի» թիմն արժանացել է գլխավոր տնօրենի հատուկ մրցանակին՝ պատասխանելով նրա կողմից հնչեցված բոլոր հարցերին։

Ներցանցային «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղում հաղթել է գրասենյակի թիմը

Այլ միջոցառումներ

«Սիզընս սրճարան»-ը նշում է իր 3-րդ տարեդարձը

«Սիզընս սրճարան»-ը նշում է իր 3-րդ տարեդարձը

2024
Հուլիս 12
Ավելին
Կաթնամթերքի հետ անմիջապես աշխատող և նախաձեռնողականությամբ աչքի ընկնող լավագույն աշխատակիցների այց Կաթնամթերքի գործարան և հանդիպում Գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի հետ ։

Կաթնամթերքի հետ անմիջապես աշխատող և նախաձեռնողականությամբ աչքի ընկնող լավագույն աշխատակիցների այց Կաթնամթերքի գործարան և հանդիպում Գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի հետ ։

2025
Նոյեմբեր 22
Ավելին
Հայաստանում առաջին անգամ տեղի է ունեցել «Երեմյան Ֆարմ Ֆեսթ 2023» միջոցառումը

Հայաստանում առաջին անգամ տեղի է ունեցել «Երեմյան Ֆարմ Ֆեսթ 2023» միջոցառումը

2023
Մայիս 20
Ավելին
«Երեմյան Փրոջեքթս»-ի «Սիզընս» նախագիծը 2 տարեկան է

«Երեմյան Փրոջեքթս»-ի «Սիզընս» նախագիծը 2 տարեկան է

2023
Հունիս 10
Ավելին