ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ
Ընդհանուր դրույթներ և պայմաններ
Սույն դրույթներն ու պայմանները (այսուհետ՝ «Պայմաններ» կամ «Համաձայնագիր») և Գաղտնիության քաղաքականությունը «Երեմյան Փրոջեքթս» ՍՊ Ընկերության (նույն ինքը՝ «Ընկերություն») և Ձեր («Օգտվող», «Դուք» կամ «Ձեր») միջև համաձայնությունն է: Այս Համաձայնագիրը սահմանում է https://careers.yeremyanprojects.com կայքի և ցանկացած իր արտադրանքի կամ ծառայությունների (միասին՝ «Կայք», «Հարթակ») օգտագործման ընդհանուր Պայմանները։
Խնդրում ենք ուշադիր կարդալ այս Պայմանները և Գաղտնիության քաղաքականությունը, քանի որ մուտք գործելով և/կամ օգտագործելով Հարթակը՝ Դուք հաստատում եք, որ ծանոթացել եք և համաձայնեք տվյալ Հարթակի Պայմաններին և Գաղտնիության քաղաքականությանը:
Մտավոր սեփականության իրավունքներ
Փոփոխություններ և լրացումներ
Հարթակի Պայմանները հետևյալն են.
Մուտք գործելով և Հարթակն օգտագործելով Դուք համաձայնվում եք Պայմաններին։
Հարթակին հայտ ուղարկելով՝ Օգտվողը պարտավորվում եք լրացնել իր անձնական և կոնտակտային հավաստի տվյալները (այսուհետ՝ «Տվյալներ»): Սույն փաստաթղթում օգտագործվող իմաստով հայտ նշանակում է աշխատանքի դիմումի առցանց ձևի ուղարկում Հարթակին։
Հարթակի ադմինիստրացիան (այսուհետ՝ «Ադմինիստրացիա») իրավունք ունի ցանկացած պահի ճշտելու Օգտվողի կողմից տրամադրված Տվյալները, պահանջելու անձը հաստատող փաստաթղթեր. վերջիններս չտրամադրելը հավասարազոր է ոչ պատշաճ տեղեկություն տրամադրելուն:
Եթե Օգտվողի կողմից տրամադրված Տվյալները չեն համապատասխանում հայտում ներկայացրած Տվյալներին, ապա Ադմինիստրացիան իրավունք ունի չդիտարկել Օգտվողի հայտը:
Ուղարկելով հայտ Հարթակի միջոցով՝ Օգտվողը հաստատում է, որ օգտվում է Հարթակից իր կամքով, գործողությունների մեջ սահմանափակված չէ և կրում է համապարփակ պատասխանատվություն իր կողմից Հարթակին ուղարկված Տվյալների բովանդակության համար և ունի բոլոր անհրաժեշտ իրավունքներն ու թույլտվությունները տվյալ Տվյալները տրամադրելու համար:
Հարթակին հայտ ուղարկելով՝ Օգտատերը անվերապահ համաձայնություն է տալիս՝
- իր կողմից տրամադրված Տվյալների պահպանմանը՝ Հարթակի աշխատանքն ապահովող սերվերներում, և դրանց մշակմանը,
- իր կողմից տրամադրված Տվյալների հասանելիությանը Հարթակի ադմինիստրացիային,
- չփոխանցել որևէ ապօրինի, սպառնալից, վիրավորական, վարկաբեկիչ կամ ոչ պատշաճ տեղեկություն կամ նյութ, որը կխախտի մարդու իրավունքները, կխթանի քրեական վարքագիծը կամ վտանգի տակ կդնի իրավակարգը,
- չփոխանցել որևէ վիրուս կամ այլ՝ անհարկի տարր պարունակող նյութ,
- չօգտագործել ավտոմատ ծրագրեր՝ Հարթակին տվյալ փոխանցելու կամ Հարթակի աշխատանքի վրա ներգործության համար,
- չխափանել և չփորձել խափանել Հարթակի աշխատանքն ու այդտեղ ընթացող այլ գործունեությունը, նաև չխափանել ավտոմատ ծրագրերի և պրոցեսների աշխատանքը,
- չխախտել Հարթակի կանոնները,
- առ այն, որ իր Տվյալները չեն կարող հեռացվել համակարգից, եթե Օգտատերը Հարթակին ուղարկել է հայտ կամ ցուցաբերել է որևէ այլ ակտիվություն Հարթակում,
- Հարթակից, Ընկերությունից կամ Ընկերության ներկայացուցիչներից (ներառյալ անձնակազմը և գործընկերներին) ստանալ թվային հաղորդագրություններ, ծանուցումներ, նամակներ և հեռախոսազանգեր:
Աշխատանքի հայտարարությունները և Հարթակի այլ հնարավորություններ կարող են օգտագործվել բացառապես օրինական նպատակներով այն անձանց կողմից, որոնք փնտրում են աշխատանք և կարիերայի վերաբերյալ տեղեկատվություն։
Գաղտնիության քաղաքականություն
Գաղտնիության քաղաքականությունը սահմանում է Հարթակի օգտվողների տրամադրած տեղեկատվության օգտագործման և պաշտպանության կարգը Հարթակի կողմից:
Սույն Գաղտնիության քաղաքականությունում նկարագրված են Օգտվողի տվյալների գաղտնիության պաշտպանության նպատակով ձեռնարկվող միջոցառումները: Մենք կարող ենք փոփոխել մեր Կայքի վրա պարունակվող տեղեկությունների բովանդակությունը կամ ծառայություները առանց Ձեզ նախապես ծանուցելու, որի հետևանքով գաղտնիության վերաբերյալ մեր քաղաքականությունն էլ կարող է համապատասխանաբար ապագայում փոփոխությունների ենթարկվել:
Հարթակի հանրամատչելի հատվածները օգտագործելիս Օգտվողը պարտավոր չէ տրամադրել իր վերաբերյալ որևէ անձնական տեղեկություններ։ Նման ձևով Կայքից օգտվելու ժամանակ, մենք չենք հսկում կամ հավաքագրում Օգտվողի անձը նույնացնող որևէ տեղեկություն: Մենք կարող ենք հետևել, թե որքան մարդ է օգտվում մեր Հարթակից, այդուհանդերձ օգտվողի ինքնությունը նման գործողությունների հետևանքով չի բացահայտվի:
Անձնական ի՞նչ Տվյալներ են պահպանվում
Հարթակը պահպանում է Օգտվողի կողմից տրամադրված հետևյալ Տվյալները՝
- Անուն
- Ազգանուն
- Ծննդյան ամսաթիվ
- Սեռ
- Կրթություն
- Բնակության մարզ
- Հեռախոսահամար
- Էլ. փոստ
- Facebook-ի անձնական էջ
- LinkedIn-ի անձնական էջ
- Մարզ, որտեղ ցանկանում է աշխատել օգտատերը
- Օգտատիրոջ աշխատանքային փորձի մասին տվյալներ
- Օգտատիրոջ CV-ն
Ե՞րբ են հավաքվում անձնական Տվյալները
Տվյալները պահպանվում են, երբ օգտվողը հայտ է ուղարկում Հարթակի առցանց ձևերի օգնությամբ:
Ինչու՞ են հավաքվում Տվյալները
Հարթակին Տվյալներն անհրաժեշտ են հայտատուի հետ հետադարձ կապ հաստատելու և տվյալները մշակելու համար:
Ինչպե՞ս են օգտագործվում հավաքված անձնական Տվյալները
Տվյալները մշակվում են Ընկերության կողմից հայտատուին, նույն ինքը՝ Օգտվողին, աշխատանքային առաջարկ ներկայացնելու և հետադարձ կապ հաստատելու նպատակներով:
Ինչպե՞ս են պահպանվում հավաքված Տվյալները
Տվյալները հասանելի են սահմանափակ թվով մարդկանց, որոնք ունեն Հարթակը մուտք գործելու հատուկ իրավասություն կամ տվյալ պահին հանդիսանում են Ընկերության աշխատակից, որը պարտավոր է պահպանել տեղեկատվության գաղտնիությունը:
Անվտանգություն
Մենք խիստ հետևում ենք անվտանգության մեր ընթացակարգերին` կանխարգելելու ոչ լիազորված անձանց, Օգտատիրոջ անձնական տեղեկություններից օգտվելու հնարավորությունը: Առցանց հավաքված տեղեկատվության անվտանգությունն ապահովելու նպատակով Օգտվողի կողմից տվյալ մուտքագրելիս, տրամադրելիս կամ հաստատելիս Հարթակն իրականացնում է մի շարք էլեկտրոնային և կառավարչական միջոցառումներ՝ միտված անձնական տվյալների անվտանգության պահպանմանն ու ապահովմանը:
"Cookie"-ների օգտագործում
Հարթակը չի օգտագործում "cookie"-ներ՝ օգտվողների քայլերին հետևելու նպատակով:
Երրորդ անձի գործոն
Հարթակը չի տրամադրում և չի վաճառում Տվյալները երրորդ անձի:
Հղում այլ կայքերի
Հարթակը կարող է պարունակել այլ կայքերի կամ ծառայությունների հղումներ, որոնք ունեն իրենց գաղտնիության քաղաքականությունը: Հետևաբար, Հարթակը պատասխանատվություն չի կրում այդ կայքերի գործունեության և բովանդակության համար:
Հարթակն օգտվում է Google Analytics համակարգից՝ այցելուների շարժը վերլուծելու և օգտվողների լսարանի մասին ամբողջական պատկեր ստանալու նպատակով:
Սույն պայմանների ընդունումը
Օգտվելով Հարթակից՝ Դուք ընդունում եք, որ կարդացել եք սույն Համաձայնագրի և Գաղտնիության քաղաքականության մասին փաստաթուղթը և համաձայն եք սույն փաստաթղթում շարադրված բոլոր դրույթներին:
Օգտագործելով Հարթակը՝ Դուք համաձայնվում եք սույն Համաձայնագրով պարտավորված լինել:
Եթե Դուք համաձայն չեք սույն փաստաթղթի Պայմաններին և Գաղտնիության քաղաքականությանը, Դուք իրավունք չունեք օգտվել Հարթակից և օգտագործել այն:
Այս փաստաթուղթը ուժի մեջ է մտել 2023 թ.-ի հունվարի 1-ին և անժամկետ է։
Այս փաստաթուղթը վերջին անգամ թարմացվել է 2022 թ.-ի նոյեմբերի 1-ին։