Դավիթ Երեմյանը հանդիպել է նոր ընդունված աշխատակիցների հետ

Նոյեմբեր 11, 2022

Դավիթ Երեմյան
առաջին աշխատավարձ
առաջին աշխատանք

«Երեմյան Փրոջեքթս»-ին նոր միացած աշխատակիցները 2022թ․-ի նոյեմբերի 11-ին հանդիպել են գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի հետ: Հանդիպման ժամանակ նա պատմել է իր առաջին աշխատանքի մասին և ներկայացրել ընկերության ստեղծման պատմությունը։

Դավիթ Երեմյանը հանդիպել է նոր ընդունված աշխատակիցների հետ

«Աշխատել սկսել եմ 12 տարեկանից։ Մինչև այսօր հիշում եմ առաջին աշխատավարձիս չափը՝ 2500 դրամ։ 15 տարեկանում արդեն փոքրիկ արտադրամաս ունեի։ Այն տարիներին աշխատանքի առաջնային նպատակը ընտանիքին ֆինանսապես օգտակար լինելն էր, իսկ արդեն 2006թ-ին, Խորենացի փողոցում «Պանդոկ Երևան»-ի առաջին մասնաճյուղի բացմամբ հիմք դրվեց մեր ընկերության ստեղծմանն ու դրան հաջորդած մեր բոլոր ծրագրերն ուղղվեցին մեր պետությանն օգտակար լինելուն»։

Դավիթ Երեմյանը ժպիտով հիշեց այն բոլոր դեպքերը, երբ իրեն խորհուրդ են տվել չսկսել այսօր արդեն իրականություն դարձած ծրագրերը, նշելով, թե դրանք շատ ռիսկային ու անհավանական են թվում, մինչդեռ նույնիսկ Կորոնավիրուսային համավարակի և 44-օրյա պատերազմի ժամանակ, ընկերությունը գտել է ճգնաժամերից պատվով դուրս գալու ճանապարհը՝ շարունակելով որակյալ սնունդ մատակարարել բանակին և հիմնելով նոր ռեստորաններ։

Հանդիպմանը ներկա աշխատակիցները հնարավորություն ունեցան Դավիթ Երեմյանին ուղղել իրենց հուզող հարցերը
լավագույն երեք հարցերի հեղինակները ստացան գրքեր։

Նմանօրինակ հանդիպումներն ընկերությունում պարբերական բնույթ են կրում։ 



Այլ միջոցառումներ

Աշխատակիցները նախաճաշել են «Երեմյան Փրոջեքթս»-ի գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի հետ

Աշխատակիցները նախաճաշել են «Երեմյան Փրոջեքթս»-ի գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի հետ

2024
Նոյեմբեր 08
Ավելին
Ներցանցային «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղում հաղթել է գրասենյակի թիմը

Ներցանցային «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղում հաղթել է գրասենյակի թիմը

2023
Մայիս 29
Ավելին
«Երեմյան Ակադեմիա»-ն 6 տարեկան է

«Երեմյան Ակադեմիա»-ն 6 տարեկան է

2025
Ապրիլ 08
Ավելին
Բարմենների ներցանցային մրցույթ․ «Շերեփ»-ի թիմն առաջին տեղում է

Բարմենների ներցանցային մրցույթ․ «Շերեփ»-ի թիմն առաջին տեղում է

2023
Դեկտեմբեր 01
Ավելին