Միջոցառումներ եվ իրադարձություններ

🎉 «Պանդոկ Երևան» Ամիրյան մասնաճյուղը տոնեց իր 15-ամյակը

🎉 «Պանդոկ Երևան» Ամիրյան մասնաճյուղը տոնեց իր 15-ամյակը

Արդեն 15 տարի է, ինչ «Պանդոկ Երևան» Ամիրյանը պահպանում և ներկայացնում է հայկական հյուրասիրության, ջերմության ու ավանդական խոհանոցի արժեքները։ Մասնաճյուղի ձևավորման հիմքում միշտ եղել է մեկ գաղափար — ստեղծել այնպիսի վայր, որտեղ յուրաքանչյուր հյուր իրեն կզգա ընտանեկան սեղանի շուրջ, իսկ ամեն ուտեստ կհիշեցնի հայրենի տան համն ու հոտը։

Այս տարիների ընթացքում ձևավորվել է թիմ, որը ոչ միայն աշխատում է միասին, այլ կիսում է նույն արժեքները՝ աշխատանքին մոտենալ նվիրվածությամբ, մատուցել՝ ջերմ սրտով, և պահպանել հայկական խոհանոցի ավանդույթները նույն կերպ, ինչպես դրանք փոխանցվել են սերնդեսերունդ։

15 տարին «Պանդոկ Երևան» Ամիրյանի համար պարզապես թվեր չեն․ դրանք ընտանիք դարձած թիմի աշխատանքն են, հյուրերի վստահությունն և արժեքները, որոնք պահպանում են ռեստորանի յուրահատուկ դիմագիծը։

Շնորհակալ ենք անփոփոխ նվիրվածության, հայկական համերի պահպանման և փոխանցման , ջերմ միջավայր ստեղծելու համար։ Մաղթում ենք նոր հաջողություններ, և հայկական ոգով լցված նորանոր տարիներ։

Շնորհավոր 15-ամյակ✨

2025
Դեկտեմբեր 11
Ավելին
Կաթնամթերքի հետ անմիջապես աշխատող և նախաձեռնողականությամբ աչքի ընկնող լավագույն աշխատակիցների այց Կաթնամթերքի գործարան և հանդիպում Գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի հետ ։

Կաթնամթերքի հետ անմիջապես աշխատող և նախաձեռնողականությամբ աչքի ընկնող լավագույն աշխատակիցների այց Կաթնամթերքի գործարան և հանդիպում Գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի հետ ։

Կաթնամթերքի հետ անմիջապես աշխատող և նախաձեռնողականությամբ աչքի ընկնող լավագույն աշխատակիցները այցելեցին կաթնամթերքի գործարան։
Այցի ընթացքում նրանք մանրամասն ծանոթացան արտադրության բոլոր փուլերին՝ հումքի ընդունումից և մշակման տեխնոլոգիայից մինչև պատրաստի արտադրանքի ստացում։

Նախաձեռնության նպատակն էր զարգացնել թիմի մասնագիտական գիտելիքները, խորացնել պատկերացումները արտադրական փուլերի վերաբերյալ և ցույց տալ, որ մեր բարձր որակի հիմքում յուրաքանչյուր աշխատակցի պատասխանատու աշխատանքն է։

«Երեմյան ընկերությունների խմբում» մենք շարունակաբար ներդրումներ ենք կատարում աշխատակիցների զարգացումն ու մասնագիտական հմտությունների կատարելագործումը խթանելու համար՝ վստահ լինելով, որ գիտելիքով զինված թիմը ապահովում է բարձր որակ և բերում է լավագույն արդյունքի ։

Հանդիպման երկրորդ հատվածը հատկապես հետաքրքիր էր։ ✨
Այն վերածվեց ոգեշնչող երկխոսության հարթակի, որտեղ աշխատակիցները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել Գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանին և ստանալ հստակ պատասխաններ աշխատանքի, արժեքների, արտադրական գործընթացների և թիմի զարգացման վերաբերյալ։ ✨

Դավիթ Երեմյանը ներկայացրեց միասին անցած ճանապարհը, թիմի և արժեքներին հավատարիմ մնալու կարևորությունը։
Խոսեց թիմային աշխատանքի, սեփական գաղափարին հավատալու, գաղափարակիցներով շրջապատվելու և սկզբունքներին հավատարիմ մնալու կարևորության մասին։

📚 Ավանդույթի համաձայն, լավագույն 3 հարցերը ներկայացրած աշխատակիցները ստացան նվեր՝ գրքեր, որոնք կարող
են ուսուցանող լինել կյանքի տարբեր փուլերում և նպաստել մասնագիտական ու անձնական աճին։

2025
Նոյեմբեր 22
Ավելին
«Շերեփ» ռեստորանը տոնեց իր  8-րդ տարեդարձը

«Շերեփ» ռեստորանը տոնեց իր 8-րդ տարեդարձը

8 տարի առաջ, նոյեմբերի 10-ին, քաղաքի սրտում իր դռները բացեց Շերեփ ռեստորանը 🎉

Այն բոլորովին նոր շունչ բերեց Երևանի հյուրընկալության ոլորտին՝ բաց խոհանոց, ամբողջապես թափանցիկ պատուհաններ, լավաշի պատրաստման բաց ցուցադրություն, շերեփապարեր, շերեփամարտեր, շերեփներով ֆլեշմոբեր։

Այսօր Շերեփը Երևանի այցեքարտերից մեկն է՝ քաղաքի հյուրերի ամենասիրելի վայրը։

2025
Նոյեմբեր 10
Ավելին
🍸 Տարվա բարային թրենդներն ու վիրտուոզ բարմենները .

🍸 Տարվա բարային թրենդներն ու վիրտուոզ բարմենները .


2022 թվականից ի վեր Երեմյան ընկերությունների խումբը իրականացնում է Բարմենների ներցանցային մրցույթ՝ վերածելով այն ստեղծարարության, մասնագիտական զարգացման և թիմային ոգու իրական տոնի։
Հյուրընկալության ոլորտի ամենամեծ ընկերությունն ունենալով՝ խումբը, իր 13 հայեցակարգով 19 ռեստորաններով, ձևավորել է հարթակ, որտեղ յուրաքանչյուր բարմեն կարող է բացահայտել իր ոճը, պատմել իր պատմությունը և համերի միջոցով փոխանցել իր աշխարհընկալումը։
Մրցույթն այսօր դարձել է թեժ և ներշնչող մրցապայքար, որտեղ ծնվում են հեղինակային եզակի կոկտեյլներ, արտացոլելով Երեմյան խմբի բարմենների բարձր պրոֆեսիոնալիզմը, համերի ներդաշնակման նրբությունը և նորարար միտքը։
🥇 Առաջին տեղը զբաղեցրել է Սմոքինգ Շեֆ ռեստորանի թիմը,
🥈 Երկրորդ տեղը՝ Սիզընս սրճարանը,
🥉 իսկ լավագույն եռյակը եզրափակել է Սիզընս ռեստորանը։
Բացի մրցակցային ոգուց՝ այս հարթակը դարձել է նաև փորձի փոխանակման և ոլորտի զարգացման կարևոր միջավայր, որտեղ նույնիսկ ամենաերիտասարդ մասնակիցները հեռանում են նոր մոտիվացիայով, վստահությամբ և ապագայի հանդեպ հավակնոտ ձգտումներով։

2025
Նոյեմբեր 01
Ավելին
 «Երեմյան Ֆերման» տոնեց իր 2-րդ տարեդարձը։

«Երեմյան Ֆերման» տոնեց իր 2-րդ տարեդարձը։

2 տարի առաջ այս օրը բացվեց Երեմյան ֆերման՝ դառնալով Հայաստանի ամենամեծ անասնապահական համալիրը և միակը տարածաշրջանում Սերմից՝ սեղան հայեցակարգով։ Այն իր ստեղծմամբ փոխեց տոհմային գյուղատնտեսության և կաթնարտադրության մասին պատկերացումներն ու սահմանեց միջազգային չափանիշներ

2025
Հոկտեմբեր 28
Ավելին
Պանդոկ Երևանի Խորենացի մասնաճյուղը նշեց իր  19֊րդ տարեդարձը ։

Պանդոկ Երևանի Խորենացի մասնաճյուղը նշեց իր 19֊րդ տարեդարձը ։

Հենց այստեղից սկսվեց Երևանի հյուրընկալության ոլորտի զարգացման պատմությունը։ Առաջին անգամ մեկ վայրում համադրվեցին ազգային խոհանոցը, բարձրակարգ սպասարկումն ու ընտանեկան միջավայրը։ 19 տարի անց մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մեր արժեքներին և այն ներդրմանը, որ ունեցել ենք Երևանի ռեստորնային ոլորտի կայացման գործում։

2025
Հոկտեմբեր 20
Ավելին
 «Երեմյան Կաթնամթերք» գերժամանակակից գործարանը նշեց իր 1-ամյակը։ ✨

«Երեմյան Կաթնամթերք» գերժամանակակից գործարանը նշեց իր 1-ամյակը։ ✨

Միջոցառումը բացվեց «Երեմյան Ընկերությունների» գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի խոսքով։ Նա անդրադարձավ այն կարևոր ու պատասխանատու աշխատանքին, որի առաքելությունը ստանձնել և իրականացնում ենք միասին՝ շուկայում որակ և նոր չափանիշներ թելադրելու նպատակով։

Այնուհետև խոսեց Մարդկային ռեսուրսների կառավարման և կորպորատիվ մշակույթի տնօրեն Տաթև Այրումյանը, ով շնորհավորեց թիմակիցներին և գործարանի տնօրեն Դմիտրի Ավանեսյանին, ընդգծելով նրա կարևոր դերը և վստահությունը՝ այս պատասխանատու առաքելությունը հաջողությամբ իրականացնելու գործում։

Իր հերթին Դմիտրի Ավանեսյանը շնորհակալություն հայտնեց թիմակիցներին՝ իրենց նվիրումի և անշեղ աշխատանքի համար։

Աշխատանքային նվիրվածության ու թիմային ոգու համար շնորհակալագրեր և խորհրդանշական նվերներ ստացան նաև այն աշխատակիցները, որոնք մեկ տարվա ընթացքում աչքի են ընկել իրենց հետևողականությամբ և սրտացավ աշխատանքով։

Միջոցառումը շարունակվեց տոնական տորթի արարողությամբ, որին մասնակցում էին ընկերության աշխատակիցները, ղեկավար կազմը և արտադրամասի թիմը՝ կիսելով միասնական աշխատանքի ու հաջողությունների ուրախությունը։ 🎉

2025
Սեպտեմբեր 26
Ավելին
«Սիզընս սրճարան»-ը 4 տարեկան է

«Սիզընս սրճարան»-ը 4 տարեկան է

Այսօր մենք նշում ենք մեր սիրելի սրճարանի 4-րդ տարեդարձը։
Արդեն չորս տարի է, ինչ Երևանի սրտում «Սիզընս սրճարանը» դարձել է ջերմության, սիրո և անմոռանալի հիշողությունների վայր։ Սա այն տեղն է, որտեղ մարդիկ հանդիպում են, կիսվում իրենց պատմություններով, ստեղծում նոր հիշողություններ և միշտ ուզում են վերադառնալ։ Մենք շարունակում ենք ստեղծել այնպիսի մթնոլորտ, որտեղ յուրաքանչյուր այց վերածվում է հաճելի ու անկեղծ փորձառության։

2025
Հուլիս 12
Ավելին
«Սիզընս ռեստորան»-ը տոնում է 4-րդ տարեդարձը

«Սիզընս ռեստորան»-ը տոնում է 4-րդ տարեդարձը

Այսօր «Սիզընս ռեստորան»-ը տոնում է իր 4-րդ տարեդարձը։

Չորս տարի է, ինչ մեր ռեստորանի դռներն ամեն օր բացվում են ջերմ ժպիտներով, անկեղծ ողջույններով և մեծ ցանկությամբ, որ յուրաքանչյուր այցը դառնա մի փոքր տոն՝ լի սիրով ու հուշերով։

2025
Հունիս 10
Ավելին
«Պանդոկ Երևան» Գետափին 7 տարեկան է

«Պանդոկ Երևան» Գետափին 7 տարեկան է

Արդեն 7 տարի է՝ «Պանդոկ Երևան» Գետափին մասնաճյուղը հյուրընկալում է երևանցիներին ու քաղաքի հյուրերին՝ առաջարկելով իսկական հայկական խոհանոց, ջերմ մթնոլորտ և անփոխարինելի հյուրընկալություն։ Մեր թիմի անփոխարինելի աշխատանքը, նվիրվածությունը և հոգատար վերաբերմունքը դարձրել են Գետափինը ոչ միայն սիրված վայր, այլ նաև մշակութային կետ, որտեղ համը ուղեկցվում է հիշողություններով։ Այսօր մենք ոչ միայն նշում ենք անցած տարիները, այլ նաև քայլում ենք առաջ՝ նոր նշաձողեր սահմանելու և հայկական հյուրընկալության պատմությունը շարունակելու ձգտումով։

2025
Հունիս 02
Ավելին
«Սմոքինգ Շեֆ»-ը տոնում է իր 6-րդ տարեդարձը

«Սմոքինգ Շեֆ»-ը տոնում է իր 6-րդ տարեդարձը

«Սմոքինգ Շեֆ»-ը դարձավ մշակույթի մի մաս՝ ստեղծելով համի և ջերմ մթնոլորտի միաձուլում, որն այսօր արդեն ճանաչելի է ոչ միայն համերով, այլ նաև ոճով, վերաբերմունքով ու կայուն արժեհամակարգով։Մեր ամենաէական արժեքը մարդիկ են։ Թիմը՝ բաղկացած պրոֆեսիոնալներից, որոնց համառությունն ու էներգիան ամեն օր դարձնում են «Սմոքը» ոչ միայն ռեստորան, այլ վայր՝ հիշողություններ ստեղծելու, հանդիպելու, կիսվելու և վերադառնալու համար։

2025
Մայիս 05
Ավելին
«Երեմյան Ակադեմիա»-ն 6 տարեկան է

«Երեմյան Ակադեմիա»-ն 6 տարեկան է

6 տարի առաջ ծագեց մի գաղափար, որն այսօր դարձել է մեծ իրականություն
Երեմյան Ակադեմիան այսօր նշում է իր 6-րդ տարեդարձը՝ շողալով հարյուրավոր լուսավոր շրջանավարտների հաղթանակներով։

Այս տարիների ընթացքում բացահայտել ենք տաղանդներշ և կրթել սերունդներ։
6 տարիներ՝ լի նվաճումներով, պատմություններով և հաղթանակներով։

Սա մեր բոլորի հաջողությունն է՝
ուսուցիչների, ուսանողների, գործընկերների և բոլոր նրանց, ովքեր հավատացել են այս գաղափարին։

2025
Ապրիլ 08
Ավելին
«Լավաշ»-ը նշում է 8-րդ տարեդարձը

«Լավաշ»-ը նշում է 8-րդ տարեդարձը

Արդեն 8 տարի է, ինչ «Լավաշ»-ը Երևանի կենտրոնում ներկայացնում է հայկական խոհանոցի մշակույթը՝ համադրելով ավանդույթն ու ժամանակակից մոտեցումը։ Տարեդարձը առանձնահատուկ առիթ է թե՛ ռեստորանի, թե՛ այն ստեղծող ու առաջնորդող թիմի համար, որն իր անփոփոխ ոգով շարունակում է ձևավորել յուրահատուկ մթնոլորտ՝ քաղաքի կյանքում նոր գույներ հաղորդելով։

«Լավաշ»-ը եղել և մնում է մի վայր, որտեղ յուրահատուկ ուշադրությամբ պատրաստված ճաշատեսակները, տեղական հումքը և խոհարարական ոգեշնչվածությունը միավորվում են։ Թիմը շարունակում է նույն նվիրվածությամբ աշխատել՝ զարգացնելով ռեստորանը որպես մի վայւր, որտեղ համը, հյուրընկալությունը և ոճը ապրում են միասին։

2025
Ապրիլ 01
Ավելին
«Պանդոկ Երևան» Տերյան մասնաճյուղը նշում է 11-րդ տարեդարձը

«Պանդոկ Երևան» Տերյան մասնաճյուղը նշում է 11-րդ տարեդարձը

«Պանդոկ Երևանի» Տերյան մասնաճյուղն այս տարի նշում է իր 11-ամյակը։ Պանդոկը ծնվել է Երևանի հանդեպ ունեցած մեծ սիրուց։ «Պանդոկ Երևանի» Տերյանը տարիների ընթացքում դարձել է քաղաքի պատմության և առօրյայի մի մասնիկ՝ իր թիմի շնորհիվ։

«Պանդոկ Երևան» Տերյան մասնաճյուղը շարունակելու է իր ուղին՝ քաղաքի անցյալն ու ներկան համադրելով համերի, հնչյունների և հարազատ միջավայրի միջոցով։

2025
Մարտ 21
Ավելին
«Պանդոկ Երևան» Ամիրյան մասնաճյուղը 14 տարեկան է․

«Պանդոկ Երևան» Ամիրյան մասնաճյուղը 14 տարեկան է․

«Պանդոկ Երևան»-ը միշտ եղել է թիմային աշխատանքի, նվիրվածության և փոխադարձ աջակցության օրինակ:
Ամեն մի հաջողություն, ամեն մի հաղթահարված դժվարություն թիմային աշխատանքի արդյունք է, իսկ այն ջերմությունն ու որակը, որը զգում են հյուրերը, հենց այս համախմբվածության արտացոլումն է։

«Պանդոկ Երևան»-ի 14 տարիները ոչ թե պարզապես ժամանակի ուղի են, այլ մի ամբողջ ճանապարհ՝ լցված համով պատմություններով, ջերմ պահերով ու անկոտրում վստահությամբ ապագայի նկատմամբ։

Այսօր թիմը միասին էր, լի երախտագիտությամբ և ոգևորվածությամբ՝ շարունակելու կերտել այն, ինչ սիրելի է հազարավոր մարդկանց։

2024
Դեկտեմբեր 10
Ավելին
Ինտելեկտուալ խաղի հաղթողները հայտնի են․ շնորհավորում ենք հաղթող թիմերին

Ինտելեկտուալ խաղի հաղթողները հայտնի են․ շնորհավորում ենք հաղթող թիմերին

Այս տարի մեր ընկերությունում տեղի ունեցած ինտելեկտուալ խաղը ևս մեկ անգամ համախմբեց թիմերին՝ զուգակցելով գիտելիքի ուժն ու առողջ մրցակցությունը:

Հաղթող թիմը՝ Գլխավոր գրասենյակը, գերազանցեց բոլորին և վաստակեց գլխավոր մրցանակը՝ երկօրյա հանգիստ Ծաղկաձորի «Էյթի էյթ» հյուրանոցում:

Երկրորդ տեղում հայտնվեց «Սիզընս ռեստորան»-ի թիմը, որը պարգևատրվեց «Երեմյան Փրոդաքթս»-ի սննդարար կաթնամթերքով արկղերով:

Երրորդ տեղը զբաղեցրեց ֆինանսական բլոկը, որը ստացավ «Սիզընս Սվիթլենդ»-ի համեղ փաթեթները:

Հատուկ մրցանակի արժանացավ Գլխավոր գրասենյակի թիմից Դավիթ Հաջաթյանը, ով հաջողությամբ հաղթահարեց Ընկերության Գլխավոր տնօրենի 3 բլից հարցերը:

Միջոցառումն իր շուրջը համախմբեց տարբեր բաժինների աշխատակիցներին՝ վառելով նոր մոտիվացիա և հաստատելով թիմային աշխատանքի կարևորությունը: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին իրենց ակտիվ ներգրավվածության և հետաքրքիր խաղի համար:

2024
Դեկտեմբեր 04
Ավելին
Աշխատակիցները նախաճաշել են «Երեմյան Փրոջեքթս»-ի գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի հետ

Աշխատակիցները նախաճաշել են «Երեմյան Փրոջեքթս»-ի գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի հետ

Այսօր «Երեմյան Փրոջեքթս» ընկերության այն աշխատակիցները, ովքեր բարձր որակով են կատարում իրենց աշխատանքը, թիմային են, ներգրավված, պատասխանատու, ինչպես նաև լավ օրինակ են ծառայում նոր գործընկերների համար, նախաճաշել են Գլխավոր տնօրենի՝ Դավիթ Երեմյանի հետ «Սիզընս ռեստորան»-ում:

Հանդիպման ընթացքում Դավիթ Երեմյանը պատմել է երազանքին հասնելու ընթացքում անցած ճանապարհի և այն հիմնարար արժեքների մասին, որոնք ուղղորդել են նրան այս տարիներին։

Խոսել է թիմային աշխատանքի, սեփական գաղափարին հավատալու, գաղափարակիցներով շրջապատվելու և սկզբունքներին հավատարիմ մնալու կարևորության մասին։

Հարց-պատասխանի միջոցով աշխատակիցները հնարավորություն ունեցան արտահայտելու իրենց հուզող հարցերը, խորհուրդ քաղելու և պատասխանների մեջ իրենց գտնելու։

Նման հանդիպումները ուղեցույց են և ոգեշնչում սեփական երազանքները կերտողների և անհնարինը հնարավոր դարձնողների համար։

2024
Նոյեմբեր 08
Ավելին
Բարմենների ներցանցային մրցույթ․ «Կազա Նոստրա»-ն առաջին հորիզոնականում է

Բարմենների ներցանցային մրցույթ․ «Կազա Նոստրա»-ն առաջին հորիզոնականում է

Նոյեմբերի 1-ին տեղի ունեցավ սպասված բարմենների ներցանցային մրցույթը։

Մրցույթի գլխավոր հաղթող ճանաչվեց «Կազա Նոստրա» ռեստորանի թիմը, երկրորդ տեղը զբաղեցրեց «Շերեփ» ռեստորանի թիմը, իսկ երրորդ պատվավոր հորիզոնականում տեղ գտավ «Սիզընս ռեստորան»-ի թիմը։

«Պանդոկ Երևան» Խորենացի-Պարոնյան մասնաճյուղի թիմը արժանացավ Գլխավոր տնօրենի կողմից հատուկ մրցանակի՝ ցուցաբերած յուրօրինակ մոտեցման համար։

Առցանց քվեարկությամբ «Գործընկերների համակրանք» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Լավաշ» ռեստորանի թիմը, որը գրավեց բոլորի սրտերը յուրօրինակ ոճով և ջերմությամբ։

Մրցույթի նպատակն էր խրախուսել բարմենների ստեղծագործականությունը, տալ նրանց հնարավորություն արտահայտելու իրենց գաղափարներն ու գիտելիքները և ստեղծել մթնոլորտ, որտեղ գաղափարները դառնում են իրականություն։

Այս մրցույթը վկայում է, որ հայկական ռեստորանային ոլորտը լի է տաղանդավոր մասնագետներով, որոնց ջանքերն ու սերը իրենց աշխատանքի հանդեպ միշտ արժանանում են բարձր գնահատանքի։

Սպասում ենք հաջորդ տարվա մրցույթին՝ նորանոր գաղափարներով և հաղթանակներով լի։

2024
Նոյեմբեր 01
Ավելին
«Երեմյան Փրոջեքթս»-ի մի խումբ աշխատակիցներ ուղևորվել էին Աղվերան՝ լիդերշիփ թիմբիլդինգի․

«Երեմյան Փրոջեքթս»-ի մի խումբ աշխատակիցներ ուղևորվել էին Աղվերան՝ լիդերշիփ թիմբիլդինգի․

Սեպտեմբերի 25-ին «Երեմյան Փրոջեքթս»-ի մի խումբ աշխատակիցներ մասնակցեցին Աղվերանում կազմակերպված լիդերշիփ թիմբիլդինգին, որը նպատակ ուներ ամրապնդել աշխատակիցների միջև վստահությունը, խորացնել թիմային համագործակցությունը և զարգացնել արդյունավետ հաղորդակցման կարողությունները։ Օրվա ընթացքում անցկացված ինտերակտիվ վարժություններն ու խմբային քննարկումները օգնեցին բացահայտել միմյանց հնարավորությունները, հասկանալ թիմի ներուժն ու արդյունավետորեն լուծել առկա մարտահրավերները։ Այս միջոցառումը կարևոր քայլ էր մեր կազմակերպության զարգացման համար՝ նպատակ ունենալով մեծացնել համախմբվածությունը և ստեղծել ավելի սերտ ու արդյունավետ աշխատանքային միջավայր։

2024
Սեպտեմբեր 26
Ավելին
 «Ճաշարանային Ծրագիրը» տոնում էր իր 5 ամյակը.

«Ճաշարանային Ծրագիրը» տոնում էր իր 5 ամյակը.

2019 թվականի օգոստոսի 31-ին «Երեմյան Փրոջեքթս»ընկերությունը մեկնարկեց «Սնունդ Բանակին» նախագիծը, որը տարիների ընթացքում ընդլայնելով թիմն ու գործունեությունը վերանվանեց «Ճաշարանային Ծրագրեր»։
 
5 տարի է՝ «Ճաշարանային Ծրագրեր» նախագծով «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը լուծում է կարևոր խնդիրներ, որոնք են՝ զորամասերում որակյալ սննդի և մարզերում աշխատատեղերի ապահվումը։
 
5 տարի է՝ «Ճաշարանային Ծրագրեր» նախագիծը գործունություն ծավալելով ՀՀ մարզերում՝ օրինակ է ծառայում մեծ ու փոքր կազմակերպություններին՝ փոխանցելով այն գաղափարը, որ հայրենիքը պաշտպանելու և երկիրը զարգացնելու համար ամեն մեկս պետք է սկսենք մեզնից։

5 տարի, 1825 օր , 15 987 000 ժամ, 959 220 000 րոպե «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը կատարում է իրեն վստահված բարդ ու պատասխանատու աշխատանքը՝ փոխելով շա՜տ մարդկանց կյանքեր, պարգևելով հույս, որ ամեն ինչ հաղթահարելի է, եթե ունես նպատակ, հավատ ու սեր։

2024
Օգոստոս 31
Ավելին

Մեր լավագույն պահերը

Միասին մշտապես գրանցում ենք հաջողություններ և ունենում հիշարժան ու կարևոր օրեր։

home home
home home
home home
home home